Արփի Դավոյանը վերահաստատում է, որ երկրի լրջագույն խնդիրն ընդդիմությունն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ի՞նչ է փոխվել իմ ելույթից հետո։ Ընդդիմությանը վերաբերող իմ կարծիքը որևէ փոփոխություն չի կրել։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ անդրադառնալով իր այն ելույթին, որի ժամանակ ասել էր՝ երկրի լրջագույն խնդիրն ընդդիմությունն է։

Անդրադառնալով հարցին, թե ընդդիմությունն այս պահին երկրում ի՞նչ խնդիրներ է ստեղծում, Արփի Դավոյանն ասաց․ «Ցանկացած երկրում պետք է լինի առողջ ընդդիմություն և ընդդիմության առկայությունը պետության զարգացման կարևորագույն ինստիտուտներից մեկն է։ Պետությունում պետք է լինի ընդդիմություն և իշխանություն խոսույթ, սակայն չկա նման բան։ Ընդդիմությունն այսօր ունի միայն մեկ օրակարգ, և դա իշխանություն ստանձնելն է։ Այդ մարդիկ չունեն առողջ քննադատություն։ Նրանք իրենց խոսքը դրա շուրջն են կառուցում և երբ ընդդիմությունը նման տեքստերով է հանդես գալիս ժողովրդի առջև, այդ ընդդիմությունը չի կարող խնդիր չհամարվել»,- նշեց պատգամավորը։

Անդրադառնալով դիտարկմանը, որ խորհրդարանական ընդդիմությունը իշխանությանն է մեղադրում իրենց նախաձեռնությունների տապալման համար, Դավոյանն ասաց․ «Բազմաթիվ օրինագծեր էլ ներկայացնում են, որոնք միաձայն ընդունվում են։ Ո՞վ է ասել, որ ընդդիմության նախագծերը մերժվում են»:

Մանրամասները՝ տեսանյութում: