Լիլիթ Մակունցը կարող է լավ դեսպան լինել. Արփի Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.09.2026 | 23:40
Եղիշե Մելիքյանը՝ Լատվիայի հավաքականի նկատմամբ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 23:30
Դավիթ Թադևոսյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տեխնոլոգիական համագործակցության զարգացման հնարավորությունները
25.09.2026 | 23:17
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում
25.09.2026 | 23:09
Քննարկվել են հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի՝ եվրոպական շուկա արտահանման հնարավորությունները
25.09.2026 | 22:55
Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
25.09.2026 | 22:37
Միրզոյանը և Անգոլայի իր գործընկերը համաձայնագիր են ստորագրել
25.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.09.2026 | 22:09
Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
25.09.2026 | 21:54
Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 21:42
Միրզոյանն ու Հունգարիայի փոխվարչապետը հանդիպում են ունեցել
25.09.2026 | 21:26
Հռոմի պապը Ֆրանսիա կատարած այցի ընթացքում քննադատել է ԱԲ-ն
25.09.2026 | 21:13
1997-ից պաշտոնավարող համայնքապետ՝ Լերմոնտովոյում, նախկինում ձերբակալված ղեկավար՝ Արզնիում․ այս կիրակի ազգային փոքրամասնությունների համայնքներում ընտրություններ են
25.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Պաշտպանվա՞ծ է ՀՀ-ն ռազմական հարձակումից․ անվտանգային համակարգը՝ 44-օրյայից 6 տարի անց
25.09.2026 | 20:43
Վարդաշենում վթարից հետո կկառուցվի ժամանակակից նոր ենթակայան
25.09.2026 | 20:25
Պետդումայի ընտրություններում Պուտինի կուսակցությունը Երևանում 3-րդ տեղում է, մինչդեռ Բաքվում հաղթել է
Բոլորը

«Նման խոսակցություններ գալիս են տարբեր շահագրգիռ շրջանակների կողմից և դրանք լինում են հիմնականում ցանկացած նշանակման վերաբերյալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ անդրադառնալով Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակելու վերաբերյալ տարբեր մասնագետների բացասական կարծիքներին։

Ի՞նչ արժանիքների համար Լիլիթ Մակունցը կարող է դեսպան նշանակվել՝ հաշվի առնելով, որ նա չունի համապատասխան դիվանագիտական փորձ: Անդրադառնալով այս հարցին՝ պատգամավորը նշեց, որ չի կարող որևէ հստակ բան ասել:

«Եթե կա նման որոշում, կմեկնաբանվի, կմանրամասնվի, թե ինչի համար է նման որոշումը։ Տիկին Մակունցը մեկնաբանել է իր հավանական նշանակման մանրամասները, իսկ երբ կլինի նման նշանակում, ավելի մանրամասն կխոսվի դրա մասին։ Խմբակցության ներսում այդ մասին քննարկում չի եղել, և տեսանք, թե այդ քննարկումը որտեղից սկսվեց։ Կարծում եմ՝ իմաստ չունի երկար խոսել մի բանի մասին, որի մանրամասները դեռ հայտնի չեն»,- ասաց Արփի Դավոյանը։

Պատգամավորը նշեց նաև, որ չի կարող ասել, թե ով ինչպիսի կադր կարող է լինել որպես դեսպան, որովհետև դա ժամանակը ցույց կտա: Այնուամենայնիվ նա կարծիք հայտնեց, որ Մակունցը լավ կադր է․ «Կարծում եմ՝ նա կարող է լինել լավ դեսպան։ Մանրամասները կասեմ, երբ կլինի նշանակումը»։

Անդրադառնալով դիտարկմանը, որ վարչապետը թերագնահատում էր դեսպանների աշխատանքը՝ նշելով, որ լավ չեն աշխատում, դիվանագիտական փորձ չունեն և պետք է կարևորվի այդ փորձը, իսկ այս նշանակումը հակասում է նրա այդ հայտարարությանը, Արփի Դավոյանը նշեց․ «Տիկին Մակունցը երեկ իր հարցազրույցում ասաց, որ կարևոր դեր է կատարել նաև խորհրդարանական դիվանագիտության փորձը»։

Հարցին, թե իշխանությունները գործող դեսպանի աշխատանքում թերացում կամ այլ խնդիր տեսնում են արդյոք, պատգամավորը պատասխանեց. «Չեմ կարծում»: Իսկ թե դեսպանին փոխելու պատճառը որը կարող է լինել, Դավոյանը նշեց. «Մանրամասների չի տիրապետում»:

Մանրամասները՝ տեսանյութում: