Վեթինգ իրականացնելու դեպքում շատ խնդիրներ կլուծվեին. փաստաբան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
25.01.2021 | 13:03Դատարանների մատչելիությունը կարևոր միջոց է արդարադատության արդյունավետության բարձրացման առումով: «Դատարանները կդառնան անհասանելի՞. պետական տուրքերը կբարձրացվեն» թեմայով առցանց քննարկման ժամանակ այս մասին ասաց փաստաբան Կարեն Թումանյանը:
«Մենք կողմնակից ենք, որ աշխատավարձն այնքան բարձրացվի, որ դա արժանապատիվ աշխատավարձ լինի արդարադատություն իրականացնողի համար ոչ թե նրա համար, որ կոռուպցիայով չզբաղվի: Կողմ ենք, որ դատարանի դահլիճներն ավելի լավը լինեն, գույքը ավելի լավը լինի, բայց դա չպետք է լինի դատարանների մատչելիության հաշվին: Խնդիրը պետք է լավ ուսումնասիրել: Վեթինգ իրականացնելու դեպքում շատ խնդիրներ կլուծվեն»,- նշեց փաստաբանը:
Մանրամասները տեսանյութում: