Վայոց ձորի մարզում բախվել են աղով բեռնված «ԿամԱԶ»-ը և «Mercedes»-ը. կա վիրավոր

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Հունվարի 24-ին, ժամը 09։32-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Մալիշկա-Վայք հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են «ԿամԱԶ» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 132-րդ կմ-ին բախվել են «Սիսիանի ԲՈւԱՏ» ՍՊԸ-ին պատկանող «ԿամԱԶ» մակնիշի ինքնաթափը (վարորդ՝ Մ․ Ա․, ծնված 1989 թ.) և «Mercedes C200» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Թ․, ծնված 1990 թ.)։ «Mercedes C200» մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում, իսկ «ԿամԱԶ» մակնիշի ինքնաթափ բեռնատարը (բեռնված 6 տ աղով) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից մոտ 8 մետր և շրջվել դաշտամիջյան հատվածում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացիները «Mercedes C200» մակնիշի ավտոմեքենան հոսանքազրկել են և փակել գազի բալոնի փականը:

Փրկարարներն արգելափակված տուժածին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության աշխատակիցներին․ վերջինս հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:

«ԿամԱԶ» մակնիշի բեռնատարն ուղղելու և երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: