«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի գործունեությունը կարգավորող օրենքում կատարվել են փոփոխություններ

Լուրեր

23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
23.11.2024 | 13:49
Նույնիսկ Անգլիայում՝ 38 հազարանոց մարզադաշտում, զգում էինք ահռելի աջակցություն Նոայի երկրպագուներից․ Ավանեսյան
23.11.2024 | 13:33
NYMEX․ Ոսկու գինն աճել է
23.11.2024 | 13:14
Անահիտ Ավանեսյանը այցելել է «Հանրապետական շտապօգնության ծառայության» Շիրակի մարզային կայան
23.11.2024 | 12:56
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
23.11.2024 | 12:34
ԱԺ պատգամավորներ կգործուղվեն Մոսկվա
23.11.2024 | 12:24
Իմ պատասխանը երկուշաբթի կհրապարակեմ. Հովիկ Աղազարյանը` մանդատը վայր դնելու մասին
Բոլորը
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամից տեղեկացնում են, որ հիմնադրամի գործունեությունը կարգավորող օրենքում կատարվել են փոփոխություններ, ինչպես նաև հայտարարում ենք «Կամուրջ» ծրագրի մեկնարկի մասին։

«Հիմնադրամին կատարված նվիրաբերությունների և դրոշմանիշային վճարների ամեն լուման բացառապես ուղղվում է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ստացած զիվորին կամ նրա ընտանիքին հատուցում տրամադրելու առաքելությանը:

 

2017 թվականից ի վեր Հիմնադրամի աշխատակիցներն աշխատել են բացառապես կամավորության սկզբունքով` սպասարկելով տարեկան միջինում 45 դեպք։

 

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմն ու դրա հասցրած աղետալի հետևանքները, ցավոք սրտի, բազմապատկել են Հիմնադրամի աշխատանքը: Այն ենթադրում է ամենօրյա ամբողջհաստիքային ծանրաբեռնված աշխատանք, որն այժմ մեր փոքրաթիվ աշխատակազմն անխոնջ իրականացնում է։

 

Բացառապես կամավորության սկզբունքով Հիմնադրամի աշխատանքները կազմակերպելն այսուհետ անիրական է, քանզի Հիմնադրամի առջև ծառացած են հազարավոր հատուցման դեպքեր սպասարկելու ու միևնույն ժամանակ նվիրաբերական ակտիվ դրամահավաք իրականացնելու մարտահրավերները։ Պատերազմի արդյունքով փոխվել են Հիմնադրամի մարտահրավերները` առաքելությունը մնալով նույնը:

 

Համաձայն 2020 թվականի հունվարի 29-ին ընդունված Հիմնադրամի գործունեությունը կարգավորող օրենքի փոփոխության, 2021 թվականի ընթացքում Հիմնադրամի ծախսերը ֆինանսավորելու է Կենտրոնական բանկը, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հետո դրանք կատարվելու են Հիմնադրամի միջոցների հաշվին` Հիմնադրամի նորանշանակ խորհրդի կողմից հաստատված բյուջեի շրջանակներում:

 

Ելնելով բացառապես թափանցիկ աշխատելաոճի մեր սկզբունքից, տեղեկացնում ենք, որ առաջիկայում հանրությանը կներկայացնենք մեր 2021 թվականի բյուջեն, որը կներառի Կենտրոնական բանկի կողմից 2021 թվականի ընթացքում ֆինանսավորելիք ծախսերը»: