Ահաբեկչությանը բախված պետություն ենք, կարող ենք ԱՄՆ-ին առաջարկել՝ գործակցել․ Սուրեն Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.08.2026 | 19:13
ԵՄ-ում առաջարկում են ՌԴ-ի 200 մլրդ եվրոյի սառեցված ակտիվներն Ուկրանիայի համար օգտագործելու նոր տարբերակներ գտնելու համար
27.08.2026 | 18:58
«Ուժեղ Հայաստան»-ը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
27.08.2026 | 18:46
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմն «Ունիվերսիտատեա Կրայովայի» դեմ խաղում
27.08.2026 | 18:38
Լիլիթ Մակունցն ու ՄԱԿ-ի մշտական համակարգողը քննարկել են տեղահանվածների ինտեգրումն ու COP17-ի կազմակերպումը
27.08.2026 | 18:25
ԿԸՀ-ն բաշխել է սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրությունների հանձնաժողովների նախագահի և քարտուղարի պաշտոնները
27.08.2026 | 18:14
Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչը փոքր բրոնզե մեդալ նվաճեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 18:10
Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոցից ՔԿՀ է տեղափոխվել // Իրինա Յոլյանը չընտրվեց ԱԺ հանձնաժողովի նախագահ․ ԼՈՒՐԵՐ
27.08.2026 | 18:03
Հաագայում մահացել է ցեղասպանության համար դատապարտված բոսնիացի սերբ գեներալ Ռատկո Մլադիչը
27.08.2026 | 17:55
38 օր հացադուլի մեջ. «Ոտքերն «ատկազ» են արել, ճնշումն իջել՝ 70/50, արագ հասցրել են հիվանդանոց»
27.08.2026 | 17:54
Որ ձեզնից աջ թեքվեք, կնայեք ուղիղ կոռուպցիայի աչքերի մեջ․ Ալեքսանյանը՝ Մեսրոպ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:46
Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան հյուրատան մոտ ակցիա է անցկացվել․ Բաքուն դատապարտել է «սադրանքը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:40
66:64. Վոլեյբոլի Իտալիայի և Գերմանիայի հավաքականները մեկ սեթի տևողության ռեկորդ են սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:37
Արտաքին գործերի և «какой-нибудь» առևտրի, տիտղոսային անվանմամբ նախարարությանը առևտուր եք ավելացնում․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:28
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալը հարվածել է ծառայողին և կասկածելի փաթեթը նետել կոյուղատարի մեջ
27.08.2026 | 17:19
Երբ ասում եք՝ Տիգրանաշենը անկլավ ա, դուք Վազգեն Սարգսյանին նորից եք թաղում․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նոր նախագահն արդեն ստանձնել է պաշտոնը և որոշ փոփոխություններ արել Վաշինգտոնի արտաքին քաղաքականության մեջ։ Ի՞նչ սպասել և ի՞նչ չսպասել Հայաստանի համար՝ զրուցել ենք միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ։

-Պարո՛ն Սարգսյան, հայկական արտաքին քաղաքականության առաջնահերթությունների վերաբերյալ ի՞նչ հայացքներ ունի ԱՄՆ նոր նախագահը և ի՞նչ կարելի է սպասել նրանից։

-Երբ նա թեկնածու էր, խոսել է Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին։ Եվ պատրաստակամություն է հայտնել, նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում, ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Ի տարբերություն նախորդ նախագահների՝ Բայդենը մի փոքր ավելի քիչ կաշկանդվածություն ունի ցեղասպանությունը ճանաչելու գործում։ Եվ եթե ճիշտ աշխատանք տարվի, ես կարծում եմ՝ շանսերը մեծ են, որ նա կօգտագործի «ցեղասպանություն» բառը։

Ինչ վերաբերում է հայ-թուրքական պրոցեսին, ապա, բնականաբար, այս ամենին հետևում է նաև Թուրքիան։ Եվ ևս չեմ բացառում, որ նաև կեղծ օրակարգ ձևավորվի Թուրքիայի կողմից։ Կարող են նաև Հայաստանի իշխանություններն էլ մասնակցել՝ գիտակցաբար, թե անգիտակցաբար։ Եվ եթե այս պրոցեսը սկսվի մինչև ապրիլի 24-ը, Բայդենի վարչակազմը լեգիտիմ հնարավորություն կունենա խուսափել ցեղասպանություն եզրույթի կիրառումից։

Այնպես որ, եթե հայ-թուրքական պրոցեսը սկսվելու է, ապա գոնե սկսվի ոչ թե մինչև ապրիլի 24-ը, այլ դրանից հետո՝ հնարավորություն տալով ԱՄՆ մեր հայրենակիցներին հասնել իրենց կողմից այդքան երկար տարիների ընթացքում պայքարած վերջնարդյունքին։

-Երևանի համար հիմա, կարծես թե, առաջնահերթությունը Արցախյան հիմնախնդրի հարցն է, իսկ Սփյուռքի համար ավանդաբար ավելի կարևոր է լինում ցեղասպանության ճանաչումը։ Ինչպե՞ս ձևավորել Սփյուռքի ու Հայաստանի միասնական օրակարգ՝ միասնական հանդես գալու համար ԱՄՆ նոր վարչակազմի հետ աշխատանքում։

-Այդ համատեղ աշխատանքը շատ կարևոր է, երբ պետությունը և համայնքն ունենում են միասնական օրակարգ։ Բայց մեր պետությունը Միացյալ Նահանգների հետ չունի օրակարգ, օրակարգը բացակայում է։ Այսինքն՝ մենք չունենք կարևոր հարցեր, օրակարգային հարցեր, որոնք կարող են բերել երկկողմ բարձր մակարդակի հանդիպումների, քննարկումների և այլն։

Եթե խոսենք համայնքի առաջնահերթությունների մասին, ապա պետք է հասկանանք, որ այդ մարդիկ առաջին հերթին ԱՄՆ քաղաքացիներ են, և իրենց պահանջը դնում են իրենց նախագահի առջև։ Իհարկե, համատեղ աշխատանքը շատ լավ է, բայց կարող են լինել հարցեր, որոնցում առաջնահերթությունները տարբեր են։

-Դուք ասացիք, որ Հայաստանը չունի օրակարգ։ Հայաստանն ի՞նչ ունի առաջարկելու այս տեսանկյունից, և ինչպե՞ս կարող է շահագրգռել ԱՄՆ-ին՝ աշխատելու Երևանի հետ։

-Ես կարծում եմ, որ կարևոր առաջարկություններից մեկը, որ մենք կարող էինք անել, խաղաղապահ առաքելություններում մեր ներգրավվածությունն է։ Երբ մենք Սիրիա ուղարկեցինք խաղաղապահ գումարտակ, ապա մենք նույն ձևով պետք է բալանսավորեինք, նաև ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակում խաղաղապահներ գործուղեինք։

Կարող ենք համագործակցել հակաահաբեկչական ոլորտում, որովհետև մենք պետություն ենք, որը վերջին ամիսների ընթացքում բախվել է ահաբեկչության հետ, չէ՞։ Այսինքն՝ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի կողքին կանգնած էին ահաբեկիչներ, բայց մեզ մոտ սրա մասին ոչ ոք չի խոսում, դրա մասին ոչ մի բան չի ասվում, չի արվում։ Եվ այս առումով մենք կարող էինք ԱՄՆ-ի հետ լուրջ համագործակցություն ունենալ։ Օրակարգ իրականում կարելի է ունենալ, բայց եթե ունենանք ավելի գրագետ, ավելի հետևողական, ավելի պրոֆեսիոնալ իշխանություններ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան