Վարչապետի խոսքը մանիպուլացվել է. Ռուբինյանը՝ Շուշիին առնչվող հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.09.2026 | 23:40
Եղիշե Մելիքյանը՝ Լատվիայի հավաքականի նկատմամբ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 23:30
Դավիթ Թադևոսյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տեխնոլոգիական համագործակցության զարգացման հնարավորությունները
25.09.2026 | 23:17
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում
25.09.2026 | 23:09
Քննարկվել են հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի՝ եվրոպական շուկա արտահանման հնարավորությունները
25.09.2026 | 22:55
Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
25.09.2026 | 22:37
Միրզոյանը և Անգոլայի իր գործընկերը համաձայնագիր են ստորագրել
25.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.09.2026 | 22:09
Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
25.09.2026 | 21:54
Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 21:42
Միրզոյանն ու Հունգարիայի փոխվարչապետը հանդիպում են ունեցել
25.09.2026 | 21:26
Հռոմի պապը Ֆրանսիա կատարած այցի ընթացքում քննադատել է ԱԲ-ն
25.09.2026 | 21:13
1997-ից պաշտոնավարող համայնքապետ՝ Լերմոնտովոյում, նախկինում ձերբակալված ղեկավար՝ Արզնիում․ այս կիրակի ազգային փոքրամասնությունների համայնքներում ընտրություններ են
25.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Պաշտպանվա՞ծ է ՀՀ-ն ռազմական հարձակումից․ անվտանգային համակարգը՝ 44-օրյայից 6 տարի անց
25.09.2026 | 20:43
Վարդաշենում վթարից հետո կկառուցվի ժամանակակից նոր ենթակայան
25.09.2026 | 20:25
Պետդումայի ընտրություններում Պուտինի կուսակցությունը Երևանում 3-րդ տեղում է, մինչդեռ Բաքվում հաղթել է
Բոլորը

Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Նաիրա Զոհրաբյանի հարցին, հայտարարեց. «Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն: Այսինքն, դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն էր իր այդ կարգավիճակով»:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դիտարկմանը, որ Փաշինյանի այդ ելույթը ադրբեջանական ԶԼՄ-ների առաջին էջերում հայտնվեց, և հարցին՝ հիմա Շուշին հայկակա՞ն է, թե՞ ադրբեջանական՝ պատասխանեց. «Վարչապետի ելույթն ամբողջովին խեղաթյուրված է ներկայացվել և՛ մամուլում, և՛ տարբեր ընդդիմադիր քաղաքական գործիչների խոսքում: Շուշին պատմական հայկական քաղաք է և դա պատմագիտական փաստ է»:

Ռուբինյանը նշեց, որ պատերազմից առաջ՝ 1987 թվականի դրությամբ Շուշիի բնակչության մոտ 90 տոկոսն ադրբեջանցիներ էին, հետևաբար, ենթադրյալ վերադարձի դեպքում Շուշիի բնակչությունը պետք է դառնար 90 տոկոսով ադրբեջանական: Ըստ Ռուբինյանի, Փաշինյանի ասածը եղել է հետևյալը՝ եթե ես համաձայնեի Շուշի փախստականների վերադարձին, արդյոք Շուշին կմնա՞ր հայկական. «Դուք ասեք՝ այս խոսակցությունն ընդհանրապես Շուշիի՝ հայկական լինել կամ չլինելո՞ւ մասին էր, թե՞ փախստականների վերադարձի արդյունքում Շուշիի փաստացի վերահսկողության: Ընդդիմադիր հատվածի և մամուլի մի զգալի հատված գիտակցաբար խեղաթյուրել է վարչապետի խոսքը»:

Մանրամասները՝ տեսանյութում: