Տիգրան Ավինյանը խորհրդակցություն է անցկացրել հաշմանդամություն ունեցող զինծառայողների պրոթեզավորման գործընթացի վերաբերյալ

Լուրեր

10.06.2026 | 23:10
Ինչ ասել եմ՝ կապացուցե՛մ. Օսիպյանը պատասխանում է լրագրողների հարցերին` ազատության մեջ հայտնվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 23:00
Instagram-ի գաղտնաբառի փոփոխության կեղծ հղումներ WhatsApp-ով․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.06.2026 | 22:46
Էնքան էինք ծխում, որ կանալիզացիայի և աղբի հոտը խլեցնեինք. Արթուր Օսիպյանը` բանտի պայմանների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 22:27
3 օր անց Պուտինը լուռ է․ երբ է Կրեմլը շնորհավորել՝ չսպասելով ընտրությունների վերջնական արդյունքներին
10.06.2026 | 22:13
Բաքուն ուսումնասիրում է Սոթքի ոսկու հանքի նախագծի հետ կապված իրավիճակը
10.06.2026 | 22:00
Չեմ տեսել մի ադրբեջանցու, որ ուզենա գալ Հայաստան ապրելու․ 40 տարվա ատելություն կա, 300 000-ի գալու թեզն անկարելի է․ Կարո Փայլան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 21:52
Ադրբեջանի ռազմածովային ուժերը Կասպից ծովում զորավարժություններ են անցկացնում
10.06.2026 | 21:40
Թրամփը շնորհավորել է Փաշինյանին
10.06.2026 | 21:33
Բանտերով մեզ վախեցնելն անիմաստ գործ ա. էնպես չի` դուրս եկանք, մոռացանք, հետևանքներ են լինելու. Օսիպյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 21:26
Չենք բացառում հնարավոր սադրանքի դրսևորումները. ՆԳՆ-ն «Մայր Հայաստան»-ի դեպքով հաղորդում է ուղարկել ՔԿ
10.06.2026 | 21:12
Կրեմլի «Մատրյոշկա» բոտերի ցանցը ՀՀ ընտրությունների մասին ֆեյքերի արշավ է սկսել․ թիրախում Ֆրանսիան է. The Insider
10.06.2026 | 21:00
Միկրոֆոնի փոխարեն՝ զենք․ վարժական հավաքի ծանուցագիրը պատժիչ գործի՞ք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 20:52
Օսիպյանն ազատ է արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից
10.06.2026 | 20:44
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի հարձակումները Սիրիայի և Լիբանանի վրա սպառնում են նաև Թուրքիային
10.06.2026 | 20:30
Այդ ուժերը խաբեցին, թե իշխանություն են ձևավորելու, հիմա անհաջողության մատնվեցին, ասում են՝ լեգիտիմ չի, ինչո՞ւ չեք բողոքարկում․ Շահեն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունվարի 21-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող զինծառայողների պրոթեզավորման գործընթացի վերաբերյալ խորհրդակցություն:

Իր խոսքում փոխվարչապետը նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, այսօր քննարկելու ենք հաշմանդամություն ունեցող զինծառայողների պրոթեզավորման վերաբերյալ հարցերը, որոնք առավել սուր կերպով արտահայտվեցին պատերազմի արդյունքում: Հարկ է ամբողջովին պարզաբանել ոլորտում ստեղծված ներկայիս վիճակը՝ նկատի ունենալով, թե ինչ փուլերով ու ընթացակարգերով է տեղի ունենում պրոթեզավորման գործընթացը: Պետք է անդրադառնանք առկա հիմնական խնդիրներին, այդ թվում՝ ընթացիկ կարիքների ու կարողությունների գնահատմանը, պրոթեզավորման հատուկ ընթացակարգի սահմանմանը, շահառուների նույնականացմանը և լրացուցիչ միջոցների ներգրավման հարցերին:

Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ հաշմանդամություն ունեցող զինծառայողների պրոթեզավորումը մեր գլխավոր առաջնահերթություններից է և այդ գործը պետք է իրականացնենք ամենաբարձր մակարդակով: Դա նվազագույնն է, որ կարող ենք անել հայրենիքի պաշտպանության համար ոչինչ չխնայած մեր զինծառայողների համար: Այս տեսանկյունից կարևորում եմ մեր կարողությունների ճիշտ գնահատումը՝ տեղի հնարավորությունների մասին ամբողջական պատկերացում կազմելու համար: Պետք է նաև հասկանանք, թե ինչպիսի փորձի պակաս ունենք` պրոթեզավորման գործընթացում արտերկրի լավագույն փորձն ու գիտելիքը օգտագործելու համար: Առանձնապես ցանկանում եմ շեշտել համակարգված աշխատելու հանգամանքը, երբ գործընթացում ներգրավված բոլոր մարմինները պիտի առաջնորդվեն ամենայն պատասխանատվությամբ, իսկ գտնված լուծումները պիտի համապատասխանեն ամենաբարձր ստանդարտներին: Վերջում, ամենակարևորը՝ հաշմանդամություն ստացած մեր զինծառայողներին պետք է ցուցաբերվի բացառիկ անհատական մոտեցում՝ հիմնված անհատական կարիքների առավելագույնս ճշգրիտ գնահատման վրա, և պետք է լուծենք նաև հետագա սպասարկման բոլոր հնարավոր խնդիրները»:

Խորհրդակցության ժամանակ քննարկվել են պրոթեզավորման գործընթացում իրավիճակի ներկայիս ընդհանուր պատկերն ու ամենօրյա ռեժիմով թվերի ճշգրտման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը: Օրակարգի հարցերի առանձին խումբ են ներկայացրել պատերազմի ժամանակ վիրավորում (վնասվածք) ստացած անձանց պրոթեզավորման գործընթացի կազմակերպման, այդ թվում՝ կարիքների գնահատման և լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման հետ կապված խնդիրները: Մանրամասն անդրադարձ է կատարվել գործընթացում տեղական՝ հայաստանյան հնարավորությունների օգտագործմանը՝ միջազգային լավագույն փորձի ներգրավման համատեքստում:

Տիգրան Ավինյանը սահմանել է աշխատանքների իրականացման երկու կարևորագույն սկզբունք. բարձր ստանդարտների ներդրում և, ըստ կարիքի, առաջնահերթության ու թիրախայնության, պրոթեզավորման ենթակա անձանց հերթականության սահմանում: Ամփոփելով՝ փոխվարչապետն ընդգծել է պրոթեզի հետագա սպասարկման անհրաժեշտությունը՝ որպես առանցքային հանձնառություն:

Նշյալ հարցերով գերատեսչություններին տրվել են համապատասխան հանձնարարականներ: