Վրաստանի ու Ադրբեջանի միջև վիճելի վանական համալիրի շուրջ հետաքննությունն ավարտվել է

Լուրեր

01.04.2026 | 14:42
Ապրիլին ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր մինչև 1 աստիճան
01.04.2026 | 14:33
Մեկնարկել է ապրիլ ամսվա կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացը՝ արդեն իսկ բարձրացված չափերով․ ԱՍՀՆ
01.04.2026 | 14:25
Ընկերությունը թաքցրել է շրջանառությունը․ պետությանը վերադարձվել է 200 մլն դրամ
01.04.2026 | 14:16
Իրանի քաղաքացիներին արգելվում է մուտք գործել ԱՄԷ-ի տարածք. Emirates Airlines-ի հայտարարությունը
01.04.2026 | 14:13
Հայ պատանի ըմբիշները 16 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
01.04.2026 | 14:09
Բեյրութի շրջանում Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել
01.04.2026 | 14:04
Բանակցություններից հետո Պուտինն ու Փաշինյանը կշարունակեն շփումը աշխատանքային նախաճաշի շուրջ
01.04.2026 | 13:59
Transfermarkt-ը տրանսֆերային գին է սահմանել Ֆինն Գերագուսյանի համար
01.04.2026 | 13:51
Մանուկ Սուքիասյանը թիվ 94 մանկապարտեզի տնօրենի հետ զրույցից մանրամասներ հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 13:44
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը լրջորեն քննարկում է ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը
01.04.2026 | 13:40
Ադրբեջանի կողմից որևէ նոր ռազմական էսկալացիայի վտանգը շարունակում է մնալ զրոյական․ Բենիամին Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 13:34
Մեկնարկել է 2025 թվականի եկամուտների տարեկան հայտարարագրման գործընթացը
01.04.2026 | 13:25
Ձևական մասնակցություն ու անտեսված առաջարկներ․ ՔՀԿ-ների գլխավոր մարտահրավերները՝ «ՔՀԿ չափիչ Հայաստան-2025» զեկույցում
01.04.2026 | 13:17
ԱՄԷ-ն պատրաստվում է օգնել ԱՄՆ-ին և մյուս դաշնակիցներին՝ ուժով բացել Հորմուզի նեղուցը. WSJ
01.04.2026 | 13:09
Ամուսինը կնոջը հասցրել է ինքնասպանության․ գործը ուղարկվել է դատարան
Բոլորը

Վրաստանի գլխավոր դատախազությունն ավարտել է Դավիթ Գարեջիի վանական համալիրի հետ կապված գործի հետաքննությունը։ Այս մասին հայտնել է դատախազ Ամիրան Գուլուաշվիլին, գրում է Грузия online-ը։

Ինչպես նշել է Գուլուաշվիլին, այժմ գործը քննվելու է Թբիլիսիի քաղաքային դատարանում։

«Վրաստանի գլխավոր դատախազությունն ավարտել է մեղադրյալներ Իվերի Մելաշվիլիի ու Նատալյա Իլյիչևայի հանդեպ հետաքննությունը Վրաստանի տարածքի մի մասը օտար պետության փոխանցելու ուղղությամբ։ Գործը կքննվի Թբիլիսիի քաղաքային դատարանում։ Քրեական գործով հարյուրավոր հետաքննչական գործողություններ են իրականացվել։ Որպես վկա հարցաքննվել է 100 մարդ։ Կառավարական տարբեր գերատեսչություններում առգրավել են գործի համար կարևոր փաստաթղթեր, ներառյալ քարտեզագրական նյութեր:

«1937-1938 թվականների 1/200 000 մասշտաբի տեղագրական բնօրինակ քարտեզը հայտնաբերվել է Նատալյա Իլիչևայի աշխատասենյակում կատարված քննչական գործողությունների արդյունքում»,- ասել է Գուլուաշվիլին։

Հավելենք, որ Դավիթի Գարեջիի վանական համալիրը գտնվում է վրաց-ադրբեջանական սահմանին և այս համալիրի շուրջ տարածքային անհամաձայնություն կա երկու երկրների միջև։ Այժմ սահմանային վանական համալիրի մի մասը գտնվում է Վրաստանի, մյուս մասը՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո:

 

Տաթև Ֆռանգյան