Ես շատ լավ կարող եմ իրականացնել անցումային կետերը. Մարուքյանը՝ վարչապետ աշխատելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 18:14
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ քննությունն ավարտվել է
17.09.2026 | 18:10
ՄԻԵԴ-ի ՀՀ-ի դեմ որոշում է կայացրել // ԿԸՀ նախագահը հայտնել է հունիսի 7-ին կիբեռհարձակման մասին․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 18:00
«Ոտքով ԱԺ էի գալիս, միրգ վաճառող ձյաձ Գառնիկն ասեց՝ փոխանցեմ, որ ձեր ճակատին դաջված ա ընտրակեղծարար»․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:59
175 հայց՝ 1,7 մլրդ դոլարի ընդհանուր հայցագնով․ Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման Հայաստանի փորձը
17.09.2026 | 17:53
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2027 թ. պետբյուջեի նախագիծը
17.09.2026 | 17:52
ԱՄՆ-ն Իրանում ռազմական հանցագործություններ է իրականացրել, իսկ Թեհրանը՝ մարդկության դեմ հանցագործություններ․ ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն
17.09.2026 | 17:45
Ոստիկանն ասել է՝ «Փաթթած ունեմ ձեզ էլ, 1-02-ն էլ»․ ըստ քաղաքացու՝ իրեն խոշտանգել են, կնոջը՝ կոպտել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ես շատ լավ կարող եմ իրականացնել անցումային կետերը»,- այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով հարցին, թե կկարողանա արդյոք լավ վարչապետ աշխատել:

«Մենք հրապարակել ենք 14 կետերով ճանապարհային քարտեզ և ասել ենք, որ եթե կլինի կոնսենսուս, որ այդ կետերը մենք իրականացնենք, մենք պատրաստ ենք ստանձնել այդ բեռը: Բնականաբար որևէ քաղաքական գործիչ կամ ուժ չի կարող այդ բեռը միայնակ ստանձնել, պետք է լինի քաղաքական ուժերի կոնսենսուս և ներդրում այդ պրոցեսի մեջ, խոսքը անցումային, ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու մասին է, որի մեջ «Իմ քայլը» նույնպես պետք է ներառված լինի:

Այո՛, ես շատ լավ կարող եմ իրականացնել անցումային կետերը, ես չունեմ այրած կամուրջներ թե՛ ներսի, թե՛ դրսի քաղաքական ուժերի հետ, ամեն ջանք կգործադրեմ հանրային համերաշխությունը վերականգնելու համար, ու վստահ եմ, որ ինձ մոտ կստացվի: Այլ հարց է՝ այդ կոնսենսուսը կլինի, թե ոչ»,- նշեց Մարուքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: