Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմական ակտիվությունը Հայաստանի սահմանին տագնապալի է․ «Նեզավիսիմայա գազետա»-ի անդրադարձը Կարսի զորավարժություններին

Լուրեր

17.12.2025 | 13:25
FIFA The Best. Մեսիի ընտրությունը, Ռոնալդուն դարձյալ չի քվեարկել
17.12.2025 | 13:19
Բեռլիոզի «Ռեքվիեմ»-ը՝ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ
17.12.2025 | 13:15
«3-ամյա երեխայի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձության հետևանքով»․ Ծափաթաղում սպանության գործի նախաքննությունն ավարտվել է
17.12.2025 | 13:06
Նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերը կկնքվեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ․ ՈՒՂԻՂ
17.12.2025 | 12:54
Դատարանը ՊՍԺ-ին պարտավորեցրել է 61 միլիոն եվրո վճարել Մբապեին
17.12.2025 | 12:45
Ավինյանի անունը հանել եմ, նույնաբովանդակ հաղորդում ներկայացրել, քրեական վարույթ է հարուցվել․ Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 12:34
Թուրքիան որոշում է կայացրել արտաքսել ադրբեջանցի  ընդդիմադիր գործչին. Բաքվում նրան սպառնում է ձերբակալություն
17.12.2025 | 12:25
ՔՊ վարչության մեծ մասը դեմ է քվեարկել իմ թեկնածությանը. Հայկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 12:17
Արման Ծառուկյանն ու Մեհդի Բայդուլաևն անցկացրել են հայացքների մենամարտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 12:12
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից բնակելի տներ են վնասվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 12:04
ՀՀ-ն ու Լյուքսեմբուրգը ռազմավարական գործընկեր դարձան // Վարդանյանի դատը մոտենում է ավարտին․ ԼՈՒՐԵՐ
17.12.2025 | 11:51
Թրամփը լիովին արգելել է Սիրիայի և մի շարք  այլ երկրների քաղաքացիների մուտքը  ԱՄՆ 
17.12.2025 | 11:45
Հայկ Սարգսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
17.12.2025 | 11:33
Տեր Շտեգենը վերադարձել է խաղադաշտ ու մասնակցել «Բարսելոնայի» հաղթանակին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 11:22
Դոնալդ Թրամփը հայտարարել է Վենեսուելայի ծովային շրջափակման մասին
Բոլորը

Ռուսական «Նեզավիսիմայա գազետան» անդրադարձել է Կարսում փետրվարի 1-12-ը նախանշված թուրք-ադրբեջանական զորավարժություններին։

«Զորավարժությունների նպատակը համատեղ օպերացիաների իրականացման ընթացքում համագործակցության ու կոորդինացիայի ապահովումն է»,- լրատվամիջոցը մեջբերում է Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը։

Թուրքական «Անադոլու»-ի տվյալներով՝ մշակվելու են նաև դեսանտի իջեցումն ու պայմանական հակառակորդի օբյեկտների ավիահարվածները։ Բացի այդ՝ սպասվում է, որ «Ձմեռ 2021» զորավարժություններում ներգրավված կլինեն հատուկջոկատայիններ, դիպուկահարների խմբեր, տանկային ստորաբաժանումներ, ուղղաթիռներ, հրետանային մարտկոցներ։

Ըստ պարբերականի՝ կարիք չկա գուշակելու, թե Ադրբեջանն ու Թուրքիան ում են համարում իրենց հակառակորդը զորավարժություններում։ Կարս ադրբեջանական զորքերի ժամանումից հետո Թուրքիայի ՊՆ-ն հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ․ «Մենք հպարտությամբ ողջունում ենք մեր եղբայրներին, որոնք հաղթանակ տարան հայկական բանակի նկատմամբ Ղարաբաղում»։

Իսկ ահա դեկտեմբերի 10-ի Բաքվի շքերթի ժամանակ նախագահներ Էրդողանն ու Ալիևը խոսում էին Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներից։

Պարբերականը գրում է, որ Կարսը ժամանակին եղել է Ռուսական կայսրության կազմում, գտնվում է Հայաստանից 80 կմ հեռավորության վրա, Կարս-Գյումրի-Թբիլիսի երկաթուղու խոշոր տրանսպորտային հանգույցն էր, իսկ Գյումրիում էլ հիմա տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան։

Պարբերականի հետ զրույցում ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Շամիլ Գարաևը հիշեցրել է, որ 1993 թվականից ճանապարհը չի գործում։ Նրա տվյալներով՝ Կարսում այսօր տեղակայված է Թուրքիայի ԶՈՒ-ի 9-րդ բանակային կորպուսի 14-րդ մեխանիզացված բրիգադը։
«14-րդ մեխանիզացված բրիգադի ստորաբաժանումները բանակային ավիացիայի ու ադրբեջանական ուժերի հետ կարող են իրականացնել օդամոբիլային ուսումնական դեսանտի իջեցման օպերացիա հնարավոր հակառակորդի պաշտպանության խորքում և Կարս-Գյումրի երկաթուղով կազմակերպել 14-րդ մեխանիզացված բրիգադի հիմնական ուժերի մատակարարումը հնարավոր ռազմական գործողությունների գոտի։ Հիմա զորավարժությունների ժամանակ դա կլինի Թուրքիայի տարածքը։ Սակայն ես չեմ բացառում, որ տեղադրական քարտեզներում կնշվի Հայաստանի տարածքը»,- ասել է Գարաևը։

Փորձագետը նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Ադրբեջանի ղեկավարը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ Արցախյան պատերազմի արդյունքներով «տարածաշրջանում ներկա աշխարհաքաղաքական դասավորությունը նրան այնքան էլ ձեռնտու չէ»։
«Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմական ակտիվությունը Հայաստանի սահմանին շատ տագնապալի գործոն է։ Հուսանք, որ Գյումրիում 102-րդ բազան ու ԼՂ-ում ռուս խաղաղապահները դրական դերակատարում, զսպող դեր կունենան։ Չպետք է մոռանալ, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և ագրեսիայի դեպքում կազմակերպության անդամ երկրները գործընկերոջն օգնության կգան»,- «ՆԳ»-ին ասել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Յուրի Նետկաչևը։

Հոդվածում նշվում է, սակայն, որ հազիվ թե ՀԱՊԿ անդամ որևէ երկիր կարողանա կանխել Ադրբեջանի տարածքում թուրքական ուժերի տեղակայումը։ Դեկտեմբերի վերջին Թուրքիայի ՊՆ-ն պաշտոնապես հայտարարեց, որ Ադրբեջանում սակրավորների՝ ընդհանուր առմամբ 135 հոգանոց երկու խումբ է աշխատում։ Թուրք մասնագետների 64 հոգանոց 15 խումբ էլ վերապատրաստում է ադրբեջանցիներին տարածքների ականազերծման հարցերով։

Բացի այդ, լրատվամիջոցը գրում է, որ 2021 թվականի առաջին երկու ամիսների ընթացքում Թուրքիայից Ադրբեջան ավելի քան 40 ռազմատրանսպորտային ինքնաթիռ է ժամանել։ Ի՞նչ են նրանք տարել, գաղտնիք է։ Թուրքական սոցցանցերում էլ տեղեկություններ տարածվեցին, որ շուտով Ադրբեջանում՝ Գյանջայում, Լենքորանում, Գաբալայում, կբացվեն թուրքական ռազմաբազաներ։ Պաշտոնապես խոսակցությունները չհաստատվեցին, ավելին՝ հերքվեցին Ադրբեջանի ՊՆ-ի կողմից, սակայն հայտնի է, որ դե ֆակտո ադրբեջանական մի շարք օդանավակայններում դեռ անցյալ տարվանից թուրքական F-16 կործանիչներ կան։

Էմմա Չոբանյան