Ադրբեջանում 7-8 տարի հայ գերիներ են եղել, բա նախկինում ինչո՞ւ չէիք հարցնում․ Փաշինյանը վրդովվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 16:50
Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ կմնան մինչև 2027 թվականի հունվարի 2-ը․ COVID-19-ի կարանտինային ռեժիմը կրկին երկարացվել է
17.09.2026 | 16:39
Դուք պետք է չլինեք ԿԸՀ նախագահ, վառ արտահայտում եք հավասարակշռության բացակայությունը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 16:28
Կրեմլը կարծում է, որ ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի «դժոխային պատժամիջոցները» կբարդացնեն Ուկրաինայում կարգավորումը
17.09.2026 | 16:17
Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի ազգային անվտանգության դոկտրինի հիմնական սկզբունքներն ու առաջնահերթությունները
17.09.2026 | 16:06
Թրամփը ՄԱԿ ԳՎ-ի շրջանակում Իրանի պատերազմը կքննարկի Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ
17.09.2026 | 15:58
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անտոն Քոչինյան փողոցում
17.09.2026 | 15:48
Ուկրաինան և ՌԴ-ն զոհվածների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել
17.09.2026 | 15:40
«Չելսիի» ղեկավարը վաճառել է ակումբում իր մասնաբաժինը
17.09.2026 | 15:28
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
17.09.2026 | 15:19
ՌԴ-ն Սև ծովում հարվածել է Տանզանիայի դրոշի ներքո նավարկող նավին․ նավապետը զոհվել է
17.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին // Գերմանիան ՀՀ ՊՆ-ին ձնագնացներ է նվիրել․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 15:07
Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ
17.09.2026 | 15:02
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ-ում ՌԴ ներդրումներով ընկերությունների նկատմամբ, իբր, «ռեյդերային զավթում» է իրականացվում
17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
17.09.2026 | 14:49
Տեղեկություն Կիպրոս – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
Բոլորը

«Դուք գնում էիք Մոսկվա` հայտարարելով, որ մեր առաջնահերթություններում գերիների վերադարձի հարցն է, բայց որևէ ձեռքբերում այս ուղղությամբ մենք չունենցանք։ Սա ապացուցում է, որ Դուք այլևս Հայաստան և Ադրբեջան բանակցություններում ունակ չեք լինելու այլևս պաշտպանել Հայաստանի շահերը։ Ինչո՞ւ չեք հեռանում՝ հնարավորություն տալով կարող ուժերին գալ և շարունակել բանակցությունները՝ հնարավորինս հայանպաստ ուղղությամբ»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում վարչապետին հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը։

«Բավականին երկար տարիներ ՀՀ-ից միշտ գերիներ են եղել Ադրբեջանում։ Հիմա պարզ է, որ գերիների թիվը մեծ է, բայց եթե այդ տրամաբանությամբ նայենք, այդ ողջ ընթացքում երբեք ավելի մեծ թվով գերիներ ՀՀ չեն վերադարձվել, քան վերադարձվել են նոյեմբերի 9-ից հետո։ Հիմա իմ հարցը հետևյալն է, ինչո՞ւ այս դահլիճում այդ հարցն այդ երկար տարիների ընթացքում չի հնչել», – պատասխանեց վարչապետը։

Փաշինյանն ընդգծեց, որ հարցեր են հնչեցնում «էժան քաղաքական միավոր» շահելու համար։

«7-8 տարի Հայաստանից գերիներ են եղել Ադրբեջանում։ Ինչո՞ւ այդ մասին չէիք հարցնում նախկինում։ Երբ ասում եք, որ մենք որպես իշխանություն ի վիճակի չենք սպասարկելու Հայաստանի շահը, ես էլ ասում եմ, որ դուք՝ որպես ընդդիմություն, առավել ևս ի վիճակի չեք սպասարկել Հայաստանի շահը»,- նշեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում: