Բացահայտվել են Երևանում կատարված բնակարանային գողության, գողության փորձի և գողության կատարմանն օժանդակելու դեպքերը. գործն ուղարկվել է դատարան

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է բնակարանային գողության, գողության փորձի, գողության կատարմանն օժանդակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ գողության, գողության փորձերի դեպքերը կատարվել են 2020թ. մայիսից մինչև նույն թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում: Դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, որոնք վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ հետագայում միացվել են մեկ վարույթում՝ փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով:

Պարզվել և հիմնավորվել է, որ Երևան քաղաքի բնակիչ, 34-ամյա տղամարդը, նախնական համաձայնության գալով իր ընկերոջ հետ, ծրագրել և փորձել են իրականացնել ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն:

Այդ նպատակով 2020թ. մայիսի 7-ին վերջիններս ավտոմեքենայով ուղևորվել են Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամաս, որտեղ նախապես վերցրած տեխնիկական միջոցների գործադրմամբ, 34-ամյա տղամարդը փորձել է մուտք գործել նշված թաղամասի բնակարաններից մեկը, սակայն չկարողանալով բացել տան մուտքի դռան փականը, իր կամքից անկախ հանգամանքներում, հանցագործությունն ավարտին չի հասցրել և հեռացել է: Այդ ընթացքում նրա ընկերն սպասել է շենքի մուտքում՝ հսկելով տարածքը և վերացնելով խոչընդոտները։

Նույն օրը, գողություն կատարելու դիտավորությամբ, գնացել են նույն թաղամասի մեկ այլ շենք և իրենց հետ նախապես վերցրած տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են բնակարաններից մեկի մուտքի դռան փականը, ապօրինի մուտք են գործել ներս և այնտեղից գաղտնի հափշտակել ոսկյա ու արծաթյա զարդեր և հեռուստացույց՝ տանտիրոջը պատճառելով զգալի չափերի գույքային վնաս։

Բացի այդ, 2020թ. սեպտեմբերի 25-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, 34-ամյա տղամարդը պատահական տաքսի ավտոմեքենայով ուղևորվել է դեպի Երևան քաղաքի Նոր Նորքի 4-րդ զանգված, որտեղ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է բնակարաններից մեկի պատշգամբի պատուհանը, ապօրինի մուտք գործել ներս, խառնել բնակարանում առկա իրերը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ հենց դեպքի վայրում բռնվել է ոստիկանության աշխատակիցների կողմից:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 34-ամյա տղամարդը, որը գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել էր դեռևս 2020թ. մայիսի 9-ին և որի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը դատարանի կողմից հետագայում չի երկարացվել, արգելանքից ազատ արձակվելուց հետո էլ, խախտելով իր նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի հիմքերը, շարունակել է իր հանցավոր գործունեությունը:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ քրեական գործով մյուս մեղադրյալը՝ 34-ամյա տղամարդու ընկերը, մեկ այլ՝ գողության դեպքի առթիվ դատարանում քննված քրեական գործով հանդիսացել է ամբաստանյալ, որի նկատմամբ կիրառվել է համաներում, և նա ազատ է արձակվել: Սակայն վերաքննիչ բողոքի արդյունքում վերջինիս պատժաչափը փոփոխվել է, և նրա նկատմամբ սահմանվել է ավելի խիստ պատիժ: Եվ քանի որ խուսափել է պատժի կրումից, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, սակայն հետագայում հայտնաբերվել և ձերբակալվել է՝ վերոհիշյալ քրեական գործով։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (գողության փորձ) 3-րդ մասի 1.1 կետով (2 դրվագ) և 177-րդ հոդվածի (գողություն) 3-րդ մասի 1.1 կետով, իսկ վերջինիս ընկերոջը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-177-րդ հոդվածի (գողության փորձին օժանդակելը) 3-րդ մասի 1.1 կետով և 177-րդ հոդվածի (գողություն) 3-րդ մասի 1.1 կետով։ 34-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: