Հրաժեշտը կարճ էր․ Դոնալդ Թրամփը լքել է Սպիտակ տունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 11:35
ՌԴ-ում և Ուկրաինայում հաքերները կոտրել են օդային տագնապի, արտակարգ իրավիճակների մասին ծանուցման հավելվածները
02.11.2026 | 11:27
Սխալ կայանման համար տուգանք ու բալի նվազեցում կլինի. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:23
Բուլղարիայի նախագահական ընտրություններում հաղթել է ՌԴ-ի հետ երկխոսության կողմնակից Յոտովան
02.11.2026 | 11:21
«Բյուջեն երբեք շատ չի լինում». 3 տրլն 604 մլրդ դրամ եկամուտ՝ 2027-ի պետական բյուջեով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:17
Տիգրան Բարսեղյանի գոլը սկիզբ է դրել «Սլովանի» հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:06
Զինծառայությունից ազատելուց մինչև ծննդյան վկայական ու հողամասի օտարում․  կաշառքի դեպքեր են բացահայտվել, 10 անձի մեղադրանք է առաջադրվել
02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
02.11.2026 | 10:21
Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
Բոլորը

Հրաժեշտը կարճ էր՝ ԱՄՆ հեռացող 45-րդ նախագահը, լքելով Սպիտակ տունը, դիմել է ժողովրդին:

«Ահա ես կանգնած եմ ձեր դիմաց ու հպարտանում եմ այն ամենով, ինչին մենք հասել ենք միասին։ Մենք արել ենք ամեն բան, հանուն ինչի եկել ենք Սպիտակ տուն։ Ամենը և անգամ ավելին։ Նոր վարչակազմի երդմնակալության արարողությունը տեղի կունենա այս շաբաթ։ Մենք հուսով ենք, որ այն հաջողություն կունենա, որպեսզի Ամերիկան հետագայում ևս մնա ծաղկող երկիր, որտեղ մարդիկ հանգիստ ապրում են։ Մենք նոր իշխանությանն ամենաբարին ենք մաղթում և գլխավորը՝ մենք նրանց հաջողություն ենք մաղթում։ Հաջողությունը կարևոր, գլխավոր բառն է այս դեպքում։

Ես պայքարել եմ ձեզ համար։ Ես կռվել եմ ձեր ընտանիքների համար։ Ես մարտնչել եմ մեր երկրի բարեկեցության համար։ Այո՛, ես պայքարի եմ դուրս եկել հանուն Ամերիկայի ու այն արժեքների, որոնք այն մարմնավորում է։ Սա ուժեղ, հպարտ ու ազատ մարդկանց երկիր է։ Ես պատրաստվում եմ իշխանությունը հանձնել նոր վարչակազմին չորեքշաբթի կեսօրին։ Սակայն այն շարժումը, որը մենք սկսել են, որը մենք հիմնել ենք, այստեղ միայն սկսվում է»,- հայտարարել է Թրամփը։

Մեկնաբանները ուշադրություն են դարձրել, որ Թրամփը չի արտաբերել ԱՄՆ 46-րդ նախագահի անունը, ինչպես նաև չի անդրադարձել իրեն երկրորդ անգամ իմփիչմենթի ենթարկելու վերաբերյալ դատական գործընթացին, գրում է Euronews-ի ռուսական ծառայությունը։

Մանրամասները ՝ տեսանյութում:

 

Տաթև Ֆռանգյան