ՊԵԿ-ի պարզաբանումը՝ մետաղական հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների կողմից վճարվող շահութահարկի վերաբերյալ

Լուրեր

08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին՝ ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է ներկայացրել մետաղական հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների կողմից վճարվող շահութահարկի վերաբերյալ:

«Պետական եկամուտների կոմիտեն, մետաղական հանքարդյունաբերության ոլորտում թույլտվություն ստացած հարկ վճարողների գործունեության վերաբերյալ վերջին շրջանում ՀՀ Ազգային ժողովում և ԶԼՄ-ներում լայն հնչեղություն ստացած հրապարակումների առնչությամբ, անհրաժեշտ է համարում հայտնել հետևյալը.

Հանքարդյունաբերության ոլորտում գործունեության թույլտվություն ունեցող 28 հարկ վճարողներից տվյալ ոլորտում փաստացի ակտիվ գործունեություն են ծավալում 2019 թվականին՝ 8, իսկ 2020 թվականին՝ 9 հարկ վճարողներ:

Չնայած այն հանգամանքին, որ նշված տնտեսվարող սուբյեկտներից ոչ բոլորն են աշխատում շահույթով, սակայն հանքարդյունաբերական գործունեությամբ զբաղվող ակտիվ (փաստացի գործունեություն իրականացնող) հարկ վճարողները 2018 թվականին հայտարարագրել են բոլոր հարկ վճարողների կողմից հայտարարագրված շահութահարկի 10,9, իսկ 2019 թվականին՝ 11,1 տոկոս շահութահարկի գումար: Իսկ 2020 թվականի համար տվյալներ չեն ներկայացվել, քանի որ նախորդ տարվա շահութահարկի հաշվարկը հարկ վճարողները  ներկայացնում են մինչև 2021թ. ապրիլի 20-ը ներառյալ: Հաշվի առնելով այդ հանգամանքը, այս պահի դրությամբ շահութահարկի հաշվարկ ներկայացրել է միայն մեկ հարկ վճարող:

Ինչ վերաբերում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումներին՝ ՊԵԿ-ն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ ընկերությունն ինչպես 2018 թվականին, այնպես էլ  2019թ. հանդիսացել է հանրապետության ամենամեծ շահութահարկի գումար հայտարարագրած հարկ վճարողը: Հետևաբար, ենթադրությունները, որ ձեռնարկությունն  աշխատում է վնասով, չեն համապատասխանում իրականությանը»: