Հաշմանդամային սպորտին հատկացվող գումարն ավելի քան եռապատկվել է. ԿԳՄՍՆ

Լուրեր

12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
Բոլորը

2021 թվականի ՀՀ պետական բյուջեով հաշմանդամային (ադապտիվ) սպորտին տրամադրվելիք պետական աջակցության գումարը մի քանի անգամ ավելացել է: 2020 թվականին ադապտիվ սպորտին հատկացվել է շուրջ 29 միլիոն դրամ, իսկ այս տարի աջակցության գումարն ավելի քան եռապատկվել է և կազմելու է շուրջ 104 միլիոն դրամ. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Դրանից զատ՝ ավելացել է շահառու կազմակերպությունների թիվը. մինչև 2020 թվականը ներառյալ պետական աջակցություն է տրամադրվել հաշմանդամային սպորտի զարգացման խնդիրներով զբաղվող 4 մարզական հասարակական կազմակերպությունների («Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե», «Խուլերի հայկական սպորտային կոմիտե», «Հայաստանի կույրերի միավորում», «Հայկական հատուկ օլիմպիադաներ»), իսկ 2021 թվականին աջակցություն ստացող կազմակերպությունների թիվն ավելացել է 3-ով: Այս տարի աջակցություն են ստանալու նաև Հայաստանի անվասայլակով բասկետբոլի, Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական և Հաշմանդամային սպորտի ֆեդերացիաները: 2021 թվականին ավելանալու են նաև պետական աջակցության շրջանակում անցկացվող ՀՀ առաջնությունների, միջազգային մրցաշարերի և մասնակիցների թիվը, մարզաձևերի քանակը: Բացի խուլերի ըմբշամարտ, շախմատ, ֆուտզալ, կույրերի շախմատ մարզաձևերից՝ հաշմանդամություն ունեցող մարզիկները կմասնակցեն նաև պաուերլիֆթինգ, պարականոե, անվասայլակով բասկետբոլ, հաշմանդամային սեղանի թենիս, պարաաթլետիկա, հաշմանդամային բազկամարտ, սեղմում հենարանից մարզաձևերից անցկացվող մրցումներին:

Նշենք նաև, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն այս տարի նախատեսում է իրականացնել «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթը, որի կանոնակարգը հաստատվել է նախարար Վահրամ Դումանյանի՝ 11 հունվարի 2021 թ. 11-Ա/2 հրամանով: Բացի դրանից՝ «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթին կարող են մասնակցել հաշմանդամություն ունեցող անձանց (հայրը կամ մայրը տեղաշարժվում են սայլակով) ընտանիքները: