Յուրի Խաչատուրովի պաշտպանի նկատմամբ սանկցիա կիրառվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
19.01.2021 | 17:05Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ սանկցիա կիրառվեց Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի նկատմամբ:
Պողոսյանը միացել էր դատախազներին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությանը:
Նա միջնորդության մեկնարկին ակնկարկեց, թե ՀՀ և Ադրբեջանի դատախազների հանդիպումից հետո «փոխօգնության» հանդիպումից հետո կարծել է, թե այս գործով նոր դատախազ է լինելու:
Այս արտահայտությունը դուր չեկավ դատախազ Գևորգ Բաղդասարյանին: Նա կոչ արեց կոռեկտ արտահայտվել և անհարգալից ակնարկներ չանել:
Պողոսյանի հաջորդ արտահայտությունը՝ «երկրի գերագույն գլխավոր խաբեբա», հանգեցրեց նրան որ դատարանը ընդհատեց Պողոսյանի խոսքը և չթույլատրեց միջնորդությունը շարունակել, բացի այս նաև սանկցիա կիրառեց նրա նկատմամբ՝ նախազգուշացման տեսքով:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լիլիթ Շաբոյան