2 ծրագիր՝ արցախցիներին աշխատանքով ապահովելու համար․ ովքե՞ր կարող են դիմել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.08.2026 | 18:58
«Ուժեղ Հայաստան»-ը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
27.08.2026 | 18:46
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմն «Ունիվերսիտատեա Կրայովայի» դեմ խաղում
27.08.2026 | 18:38
Լիլիթ Մակունցն ու ՄԱԿ-ի մշտական համակարգողը քննարկել են տեղահանվածների ինտեգրումն ու COP17-ի կազմակերպումը
27.08.2026 | 18:25
ԿԸՀ-ն բաշխել է սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրությունների հանձնաժողովների նախագահի և քարտուղարի պաշտոնները
27.08.2026 | 18:14
Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչը փոքր բրոնզե մեդալ նվաճեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 18:10
Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոցից ՔԿՀ է տեղափոխվել // Իրինա Յոլյանը չընտրվեց ԱԺ հանձնաժողովի նախագահ․ ԼՈՒՐԵՐ
27.08.2026 | 18:03
Հաագայում մահացել է ցեղասպանության համար դատապարտված բոսնիացի սերբ գեներալ Ռատկո Մլադիչը
27.08.2026 | 17:55
38 օր հացադուլի մեջ. «Ոտքերն «ատկազ» են արել, ճնշումն իջել՝ 70/50, արագ հասցրել են հիվանդանոց»
27.08.2026 | 17:54
Որ ձեզնից աջ թեքվեք, կնայեք ուղիղ կոռուպցիայի աչքերի մեջ․ Ալեքսանյանը՝ Մեսրոպ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:46
Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան հյուրատան մոտ ակցիա է անցկացվել․ Բաքուն դատապարտել է «սադրանքը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:40
66:64. Վոլեյբոլի Իտալիայի և Գերմանիայի հավաքականները մեկ սեթի տևողության ռեկորդ են սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:37
Արտաքին գործերի և «какой-нибудь» առևտրի, տիտղոսային անվանմամբ նախարարությանը առևտուր եք ավելացնում․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:28
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալը հարվածել է ծառայողին և կասկածելի փաթեթը նետել կոյուղատարի մեջ
27.08.2026 | 17:19
Երբ ասում եք՝ Տիգրանաշենը անկլավ ա, դուք Վազգեն Սարգսյանին նորից եք թաղում․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:07
Դուք, ի վերջո, կամանդի՞րն եք, թե՞ ՔՊ-ի Սասուն Միքայելյանը․ Ագնեսա Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սպասարկում, արդյունաբերություն, համայնքային ոլորտ և այլն. պատերազմի հետևանքով Հայաստանում գտնվող արցախցիները կտեղավորվեն աշխատանքի այս և այլ ոլորտներում: Այդ նպատակով իրականացվում է երկու ծրագիր՝  «Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» և «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում»: Այսօր հրավիրված ասուլիսում, ներկայացնելով ծրագրերի մանրամասները, այս մասին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը: Նա նշեց, որ նախնական հաշվարկներով երկու ծրագրով մոտ երկու հազար շահառու կարող է լինել:

«Նախնական փուլում կարող են դիմել այն արցախցիները, որոնց տները մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Երկրորդ փուլում արդեն կարող են դիմել այն արցախցիները, որոնց Արցախում գտնվող տները, շինությունները վնասվել են: Այսինքն՝ շահառուների թիվը կընդլայնենք»,- ասաց Ռուբեն Սարգսյանը:

Աշխատանքի ուղղորդումը լինելու է շահառուների ցանկությունների ու հնարավորությունների համապատասխան: Մինչ ծրագրի մեկնարկը աշխատանք է տարվել գործատուների հետ՝  հասկանալու, թե որ ուղղությամբ շեշտադրում կատարեն, որպեսզի ձեռնտու լինի նաև գործատուներին: Եթե կան գործատուներ, որոնք ունեն հնարավորություն և ցանկանում են, որ արցախցիներն իրենց մոտ աշխատանքի անցնեն, ապա Ռուբեն Սարգսյանը հորդորեց ակտիվ լինել և դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

«Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» ծրագրում շահառուն կարող է ընդգրկվել մեկ անգամ՝ 3 ամիս ժամկետով: Միջոցառման շրջանակում ամսական կտրվի 100 000 դրամ մաքուր աշխատավարձ, իսկ եկամտային հարկը և պարտադիր վճարների գումարը կփոխհատուցվեն գործատուին։ Միևնույն ժամանակ, գործատուի մոտ աշխատանքային փորձ ձեռք բերելու գործընթացը կազմակերպող մասնագետը ևս կվարձատրվի ամսական 34 000 դրամի չափով:

Քաղաքացիները կարող են դիմել տարբեր եղանակով, գնալ զբաղվածության տարածքային գործակալություններ, դիմել e-reguest.am-ի միջոցով, ինչպես նաև  www.employment.am կայքի օգնությամբ՝ լրացնելով համապատասխան դիմումը: Քաղաքացիները նշում են անուն, ազգանունը, և թե որ ծրագրին են ցանկանում մասնակցել:

Մանրամասները՝ տեսանյութում: