ԼՂ կարգավիճակի հարցով կզբաղվի նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը, ու ոչ մի գաղտնի լրացում եռակողմ հայտարարությանը. Լավրով

Լուրեր

02.11.2026 | 13:55
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 13:52
Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ
02.11.2026 | 13:47
Սահմանազատման հաջորդ փուլը կարող է անցկացվել Սյունիքում՝ TRIPP-ի հատվածում. Մհեր Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:44
Փաշինյանը պետական հեղաշրջման մասին հայտարարեց. Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:36
«Ճնշումը հակառակ ուղղությամբ է լինելու»․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:27
Միակ երաշխիքը ստորագրված խաղաղության պայմանագիրն է. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:19
ՌԴ-ն ժամանակավոր արգելք է սահմանել ԵՏՄ սահմաններից դուրս նավթաքիմիական արտադրանքի որոշ տեսակների արտահանման համար
02.11.2026 | 13:15
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 13:10
Ալինա Չարաևան մեծ առաջընթաց է գրանցել WTA-ի դասակարգման աղյուսակում
02.11.2026 | 13:00
Խորհուրդը պատրաստ չէ Սահմանադրության տեքստի համար պատասխանատվություն կրել, ԱՆ-ի կողմից կհրապարակվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:55
Ուժայինները կգան ԱԺ` Շաքիում ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հարցերին պատասխանելու
02.11.2026 | 12:53
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 12:51
TRIPP նախագիծը տարածք չունի, ՀՀ-ի ամբողջ տարածքի տարբեր տեղերում կարող են իրականացվել TRIPP նախագծեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:43
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարների հաղթանակներն ու 12-րդ տուրի տեսաամփոփումը
02.11.2026 | 12:42
«Զվարթնոց»-ում նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթներ չեն իրականացվի
Բոլորը

ԼՂ կարգավիճակի հարցը գիտակցաբար չի հիշատակվել նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Այս մասին հայտարարել է Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով ԼՂ կարգավիճակի վերաբերյալ լրագրողի հարցին։

«Տարածքը, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները, հանդիսանում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտի։ Հենց այս տեսանկյունից էլ մենք գործում ենք Երևանի ու Բաքվի հետ մեր շփումների ժամանակ»,- ասել է Լավրովը՝ նշելով, որ ԼՂ կարգավիճակի հարցով կզբաղվի նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը։

«Նրանք այժմ վերսկսում են իրենց շփումները կողմերի հետ, պատրաստվում են ևս մեկ անգամ այցելել տարածաշրջան»,- նշել է նա։

Ռուս նախարարը նաև հայտարարել է, որ ոչ մի գաղտնի լրացումներ չկան Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի միջև եռակողմ հայտարարությանը։

Դիվանագետը նաև հավելել է, որ ԼՂ կարգավիճակի հարցի քննարկումը հնարավոր կդառնա ապագայում և այդ հարցին դեռ անդրադարձ կլինԻ, սակայն այժմ այն ժամանակից շուտ կլինի։

«Հուսով եմ, որ հիմա հույզերը հետին պլան կմղվեն: Ի դեպ, հենց սա է պատճառը, որ հիմա ամենալավ ժամանակը չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի թեման որպես առաջնահերթություն առաջադրելու համար, այն մնում է ապագային։ Իսկ կարգավիճակի հարցին դեռ պետք է անդրադառնալ։ ԳլխավորՆ այն է, որ արդյունքում կարգավիճակի վերաբերյալ լինեն կոնկրետ, հանգիստ ու իրավական քննարկումներ Հայաստանի ու Ադրբեջանի միջև այն բարիդրացիական հարաբերության հիմքում, որը մենք պետք է վերականգնենք տարածաշրջանում», – եզրափակել է նա:

Տաթև Ֆռանգյան