ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք անցկացնող մարզիկներին

Լուրեր

06.06.2026 | 14:49
Անօդաչու թռչող սարքեր և հատուկ տեխնիկա․ ընտրություններից առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն լայնածավալ գործողություններ է իրականացնում
06.06.2026 | 14:39
«Հանրապետություն» կուսակցությունը դեռևս որոշում չունի՝ կդիմի վարչական դատարան, թե՝ ոչ. հայտնում են, որ եռօրյա ժամկետ ունեն
06.06.2026 | 14:11
Հայ շախմատիստների վերջնական արդյունքները կանանց ԵԱ-ում
06.06.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
06.06.2026 | 13:33
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
06.06.2026 | 11:21
ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորի 6 թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը. նրանց ձերբակալելու որոշում է կայացվել
06.06.2026 | 11:03
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
06.06.2026 | 10:42
«Պիտի մինիմում մե 10 ձեն բերե». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
06.06.2026 | 10:33
Ըստ մեղադրանքի՝ Նորակերտի նախկին ղեկավարը յուրացրել է շուրջ 40 գույք՝ համայնքի հողեր, շենքեր և ավտոմեքենաներ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Ծաղկաձորի մարզահամալիր, որտեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում ՀՀ հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի ու բռնցքամարտի հավաքականները։

«Նախարարի տեղակալը, Ծաղկաձորի մարզահամալիրում հետևելով մրցաշրջան 2021-ին նախապատրաստվող հավաքականների մարզումներին, ընդգծել է դրանք հնարավորինս արդյունավետ անցկացնելու կարևորությունը, քանի որ Օլիմպիական խաղերին շատ ժամանակ չի մնացել։

Դիմելով մարզիկներին՝ Կ․ Գիլոյանը վստահեցրել է, որ անելու է առավելագույնը, որպեսզի նրանք բարձր արդյունքներ գրանցեն․ «Ձեզանից ակնկալում եմ միայն լավ մարզվել և Հայաստանը պատվով ներկայացնել։ Հասկանալի է, որ համավարակն ու պատերազմը շատ փոփոխություններ են բերել մեր կյանք, բայց ես խոստանում եմ անել առավելագույնը, որպեսզի դուք դժվարություններ չզգաք։ Գիտեմ ձեր խնդիրները և նաև գիտեմ դրանք լուծելու ճանապարհները։ Հրաշագործ չեմ, բայց վստահեցնում եմ, որ դրական փոփոխությունները երկար չեն սպասեցնի։ Այնպես որ՝ եթե լինենք միասնական, դուք լավ կատարեք ձեր աշխատանքը, իսկ նախարարությունը՝ իր, ապա ցանկալի արդյունքները չեն ուշանա։ Ջանք մի՛ խնայեք վարկանիշային մրցաշարերին լավագույնս պատրաստվելու համար, լսե՛ք մարզիչներին, եղե՛ք պրոֆեսիոնալ և ձեր մեդալներով հպարտանալու հնարավորություն տվե՛ք»։

Նախարարի տեղակալը մարզիկներին տեղեկացրել է, որ շուտով կկարգավորվեն բուժծառայության խնդիրները, որոնց մասին նրանք բարձրաձայնել էին անցյալ տարեվերջին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հետ հանդիպման ժամանակ․ «Առողջապահության նախարարության հետ ունեցել ենք միջգերատեսչական քննարկումներ, որոնց արդյունքում շատ շուտով կլուծվեն ձեր՝ որակյալ բժշկական ծառայություններ ստանալուն առնչվող բոլոր խնդիրները։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի առանձնացված մասնաշենքում մարզիկները պատշաճ մակարդակով կստանան բոլոր բուժումները։ Բացի դրանից՝ շուտով կունենաք անհրաժեշտ դեղորայք և վիտամիններ, անգամ՝ այնպիսիք, որոնք նախկինում չեք ստացել, անգամ՝ այնպիսիք, որոնք անհրաժեշտ են բարձր արդյունք ցույց տալու համար, սակայն Հայաստանում առայժմ գրանցված չեն: Այս հարցերը նույնպես քննարկել և լուծել ենք Առողջապահության նախարարության հետ»։

Անդրադառնալով մարզիկներին մտահոգող մեկ այլ՝ միջազգային մրցումների ժամանակ մրցավարական սխալների հետևանքով մեդալներից զրկվելու հարցին՝ Կ․ Գիլոյանը վստահեցրել է, որ երբեք չի թողնի՝ հայ մարզիկն արտերկրում իրեն մենակ և անպաշտպան զգա․ «Առաջիկայում պաշտոնական այցեր եմ կատարելու մի շարք երկրներ՝ հանդիպելու սպորտի ոլորտը համակարգող նախարարների և տվյալ երկրում միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ լինելու դեպքում՝ նաև նրանց հետ բարձրաձայնելու եմ մրցավարության հետ կապված խնդիրները։ Դուք ինձ կտեսնեք ձեր բոլոր հավաքներին և հնարավորության դեպքում՝ արտասահմանում կայանալիք մրցումներին։ Ես ձեզ համար 24 ժամ հասանելի եմ, դուք երբեք չպետք է տուժեք անարդարության պատճառով»։

Մարզիկների հետ հանդիպումից հետո ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը քննարկում է ունեցել նաև մարզիչների հետ։ Նա ընդգծել է, որ ի նպաստ հայկական սպորտի զարգացման՝ պատրաստվում է համագործակցել մարզական բոլոր կառույցների հետ։ Կ․ Գիլոյանն առանձնահատուկ անդրադարձել է հայկական բռնցքամարտում առկա տարաձայնություններին՝ նշելով, որ պետք է բացառել մարզաձևն «իմ»-ի և «քո»-ի բաժանելու միտումը, ինչի հետևանքով բռնցքամարտիկները միմիայն տուժում են։ Նախարարի տեղակալը՝ տեղեկացնելով, որ առաջիկա օրերին քննարկումներ է ունենալու և՛ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի, և՛ Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի ղեկավարների հետ, փաստել է՝ նախարարությունն աշխատելու է այն ֆեդերացիայի հետ, որին կճանաչի Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (AIBA)։

«Մենք շատ մրցակիցներ և թշնամիներ ունենք, այնպես որ՝ իրար դեմ պայքարելու փոխարեն հարկ է նրանց դեմ պայքարել։ Խնդրում եմ՝ մի՛ կողմ դրեք անձնական ամբիցիաները, համագործակցե՛ք, որպեսզի մարզիկները չտուժեն»,- եզրափակել է Կ․ Գիլոյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև աշխատանքային մի շարք հարցեր»,- ասված է հաղորդագրությունում: