Առաջարկություն է եղել ադամանդագործության ոլորտի օրինակով հիմնել պետական մասնակցությամբ կազմակերպություն, որը շահավետ պայմաններով կիրականացնի ոսկու մեծաքանակ ձեռքբերում

Լուրեր

30.06.2026 | 22:20
Էրդողանն արձագանքել է Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշմանը
30.06.2026 | 22:04
Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում
30.06.2026 | 21:50
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը սահմանափակելու՝ Թրամփի առաջարկը
30.06.2026 | 21:37
Ինչու Ալեն Սիմոնյանը չէր մասնակցում ՔՊ վարչության նիստին
30.06.2026 | 21:28
Հրդեհ Արմավիրի ավտոտնակներից մեկում. այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա
30.06.2026 | 21:15
Գիտակցության և հիշողության խանգարումներ․ ինչու է կալանավորը 50 օր հացադուլի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 21:08
Բաքվի դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում. փաստաբանները խնդրել են արդարացնել
30.06.2026 | 21:00
Ուրսուլա Ֆոն դեր Լայենի այցի ժամանակ կարևոր հարցեր կքննարկվեն․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 20:44
Խաղաղաշինության հանձնաժողովը կարևոր կամուրջ է. Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ նստաշրջանին
30.06.2026 | 20:30
Հայերեն խոսող բրազիլուհին. հարսնացուն Ռիոյից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 20:15
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
30.06.2026 | 20:00
Սամվել Կարապետյանը Փաշինյանի պրոյեկտն է, եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ և ինքը մանդատները վերցնի․ Հովիկ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 19:43
Ադրբեջանում 16-ից փոքր տարիքի օգտատերերին կարգելվի գրանցվել սոցիալական ցանցերում
30.06.2026 | 19:30
ԲՀԿ-ն՝ «քողարկված դաշի՞նք»․ ինչպես է 3 ուժ ընտրության գնացել մեկ կուսակցության ցուցակով
30.06.2026 | 19:14
36 ժամ ջուր չի լինի Երևանի մի շարք հասցեներում
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Վահան Քերոբյանը հունվարի 16-ին հերթական հանդիպումն է ունեցել Հայաստանի ադամանդագործության և ոսկերչական ընկերությունների ներկայացուցիչների հետ Աբովյան քաղաքի ADM Diamonds ադամանդագործական ընկերությունում՝ շարունակելու այդ ոլորտներում կուտակված խնդիրների համատեղ քննարկումը։ Ոլորտի ներկայացուցիչների հետ նախարարի առաջին հանդիպումը կայացել է 2020 թվականի դեկտեմբերի 22-ին՝ էկոնոմիկայի նախարարությունում, որի ժամանակ նախարար Քերոբյանը նշել է, որ երկու ոլորտների խնդիրների քննարկումները կլինեն շարունակական և կանցկացվեն նաև ընկերություններում։

Խնդիրների քննարկումից առաջ ADM Diamonds ընկերության հիմնադիր-տնօրեն Արտակ Բաղիկյանը նախարարին և հանդիպման մյուս մասնակիցներին ծանոթացրել է ընկերության արտադրական գործընթացին և շենքի պայմաններին, որի մի հատվածը լավագույնս հարմարեցված է հաշմանդամություն ունեցող աշխատակիցների համար։

Օրակարգում ընդգրկված էին ադամանդագործության, ոսկերչության ոլորտներում, ինչպես նաև գունավոր քարերի արտադրության մեջ նախապես գույքագրված խնդիրները և դրանց վերաբերյալ առաջարկվող լուծումները։

Ներկայացնելով ադամանդագործության ոլորտի խնդիրները՝ ADM Diamonds ընկերության հիմնադիր-տնօրեն Արտակ Բաղիկյանը շեշտել է ոլորտի զարգացման կարևորությունը Հայաստանի համար։

Alrosa ընկերության հետ համագործակցությունն արդյունավետ դարձնելու համար առաջարկվել է ստեղծել կառավարության և արտադրող ընկերությունների բաժնեմասերով կազմակերպություն, որը հանդես կգա որպես խոշոր գնորդ և ի վիճակի կլինի Alrosa ընկերությունից միանգամից ձեռք բերել հայկական ընկերություններին անհրաժեշտ հումքի ամբողջ խմբաքանակը։ Բարձրաձայնվել են նաև Ռուսաստանի Գոխրանի հետ ավելացված արժեքի հարկի մասով խնդիրները, ներմուծման և արտահանման ընթացակարգերի կանոնակարգման անհրաժեշտությունը և այլ հարցեր։ Առաջարկվել է ստեղծել ադամանդագործության և ոսկերչության կոոպերացիա։

Ոսկերչության մասով որպես կարևոր առաջարկ նշվել է ոլորտը ավելացված արժեքի հարկից ազատելը կամ ցածր տոկոսադրույք սահմանելը, ինչը, քննարկման մասնակիցների կարծիքով, կարող է նպաստել, որպեսզի տնտեսվարող սուբյեկտները դուրս գան ստվերից առանց հավելյալ հարկային բեռի։ Կարևորվել է նաև ԵԱՏՄ երկրների կողմից Հայաստանում կատարված հարգադրոշման ընդունումը։ Առաջարկություն է եղել ադամանդագործության ոլորտի օրինակով հիմնել պետական մասնակցությամբ կազմակերպություն, որը շահավետ պայմաններով կիրականացնի ոսկու մեծաքանակ ձեռքբերում։ Առանձնակի կարևորվել է հասանելի դրամական միջոցների առկայությունը։ Գունավոր թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի հումքի նկատմամբ մաքսատուրքի կիրառումը ոլորտի ներկայացուցիչները համարել են լուրջ խոչընդոտ արտադրության զարգացման համար։

Ամփոփելով հանդիպումը, էկոնոմիկայի նախարարը շնորհակալություն է հայտնել բոլորին շահագրգիռ և առարկայական քննարկման համար, նշել, որ տեսնում է մեծ ներուժ և զարգացման հեռանկար ադամանդագործության և ոսկերչության ոլորտների համար, նաև հավաստիացրել, որ նախարարությունը պատրաստ է լսել, քննարկել և համատեղ ուժերով լուծել ոլորտի խնդիրները։ «Հայաստանի ապագան երկար արժեքային շղթաների ու բարդ ապրանքների մեջ է և ոսկերչությունն ու ադամանդագործությունը դրա ամենալավ օրինակներից են», – ասել է Վահան Քերոբյանը։

Հանդիպման մասնակիցները միակարծիք էին, որ Հայաստանում ադամանդագործության և ոսկերչական ոլորտները զարգացնելու համար անհրաժեշտ է միավորել պետության և ոլորտի ընկերությունների ջանքերը։