Թուրքական էքսպանսիայի վտանգ կա. կույր պետք է լինել՝ դա չտեսնելու համար. Արման Աբովյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 18:27
Սպիտակ տունը հայտարարել է Մելանյա Թրամփի մասնակցությամբ՝ Վաշինգտոնում ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպման մասին
03.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Կուպմանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունը տնտեսության և էներգետիկայի ոլորտներում
03.11.2026 | 18:10
Փաշինյանն ու Մեցոլան քննարկել են ԵՄ-ՀՀ հարաբերությունները // Լավրովը «3+3» ձևաչափով հանդիպման մասին․ ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 18:05
RSF-ը Բիձինա Իվանիշվիլիին և Իլհամ Ալիևին ներառել է «մամուլի ազատության գիշատիչների» ցանկում
03.11.2026 | 17:56
Ռոնալդուի որդին առաջին անգամ հրավիրվել է Պորտուգալիայի Մ-17 հավաքական
03.11.2026 | 17:45
Ասել է` մոլորվել է, կնոջը սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը` Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:36
ԱԺ ծեծկռտուքը՝ անպատիժ չթողնելու պահանջ․ ՀԿ-ները քննադատել են Փաշինյանին, Ռուբինյանին և Կարապետյանին
03.11.2026 | 17:34
Բյուջե-2027-ի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 17:25
Հայտնի են կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայում
03.11.2026 | 17:17
Իմ կարծիքով՝ հանցակազմ չկա․ ՔԿ նախագահը՝ «սատկացնելու» և «կզացնելու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:07
Ակցիա և նամակի հանձնում․ Հանրային հեռուստաընկերության տնօրենի և հեռարձակողի խորհրդի նախագահի հրաժարականն են պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:58
Դիմելու եմ ԱԱԾ տնօրենին․ ՔԿ նախագահը՝ բանակում ինքնասպանության որոշ դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:49
3 ամիս սպասել եմ էս հանդիպմանը․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:41
Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա առաջիկայում
03.11.2026 | 16:31
Փաշինյանը Մեցոլայի հետ քննարկել է Հայաստանին ԵՄ առևտրային արտոնություններ տրամադրելու հարցը
Բոլորը

«Եթե գնում ենք Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման, դա նշանակում է, որ պարտավորվում ենք նաև տարածաշրջանային իրողությունների պրոադրբեջանական կամ պրոթուրքական տեսլականի ներքո ընդունել, օրինակ, Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ քարտուղար Արման Աբովյանը:

Պատգամավորի խոսքով՝ ռազմագերիների և անհետ կորածների խնդիրն ակնհայտորեն ցույց է տալիս Ադրբեջանի և Թուրքիայի իրական նպատակները տարածաշրջանի և, առհասարակ, Հայաստանի հանդեպ: «Այս պարագայում խոսել ճանապարհների և բարիդրացիական հարաբերությունների մասին՝ քաղաքական խելագարության կանխավարկածից է: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն օր ու գիշեր աշխատում են այդ ուղղությամբ՝ օգտագործելով բոլոր հնարավոր և անհնար լուծման եղանակները»,- նշեց Արման Աբովյանը՝ ընդգծելով, որ այս հարցի լուծման հիմնական խողովակները գտնվում են իշխանության ձեռքում:

ԱԳ նախարարի հետ փակ քննարկմանը ԲՀԿ խմբակցության չմասնակցելու վերաբերյալ Աբովյանը նշեց. «Մենք, ըստ էության չունենք ոչ մի ընդհանուր օրակարգ իշխանությունների հետ նաև այդ դաշտում, քանի որ այն գիտակցված և անգիտակից անգրագետ քայլերը, որոնք տեսնում ենք դիվանագիտական դաշտում, չեն թողնում ոչ մի հնավարություն իշխանությանը լսել կամ ինչ-որ բան քննարկել»: Պատգամավորը հավելեց, որ դիվանագիտական և ներքաղաքական բոլոր խնդիրները պայմանավորված են Փաշինյանի վարած ապաշնորհ քաղաքականությամբ,որը շարունակվում է:

«Պատերազմից անմիջապես հետո սկսեցին խոսել դիվանագիտական հարաբերությունների մասին, ես մի հարց բարձրացրի, որի պատասխանը մինչ օրս չեմ ստացել։ Եթե Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ եք հաստատում, գոնե տեղյա՞կ եք Թուրքիայի նախապայմաններից: Իսկ Թուրքիայի նախապայմանը լինելու է, որ Հայոց ցեղասպանության հարցը հանվի առհասարակ և Հայաստանը պետք է հրաժարվի Հայ դատի գաղափարներից, ինչը նշանակում է մեր ազգային տեսլականի տոտալ տապալում»,- ասաց Աբովյանը՝ ընդգծելով, որ թուրքական էքսպանսիայի վտանգ կա, կույր պետք է լինել դա չտեսնելու համար:

«Երբ գնում եք Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների բարելավման ճանապարհով և պնդում եք, որ դա կբարձրացնի Հայաստանի անվտանգության մակարդակը, ինձ թվում է նման մտքեր արտահայտող մարդիկ կրկնում են ադրբեջանական կամ թուրքական քարոզչամեքենայի թեզերը կամ չեն հասկանում՝ ինչ է կատարվում»,- ասաց Արման Աբովյանը՝ հավելով, որ եթե գնում ենք Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման, դա նշանակում է, որ պարտավորվում ենք նաև տարածաշրջանային իրողությունների պրոադրբեջանական կամ պրոթուրքական տեսլականի ներքո ընդունել օրինակ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը:

Մանրամասները՝ տեսանյութում: