Երևանում ուշ երեկոյան տեղումներ են սպասվում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝
Հունվարի 16-ին առանձին շրջաններում, 15-ին, 18-19-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավային՝ 5-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 15-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Հունվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-ին, 18-19-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Հունվարի 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։