Սպառողական շուկայում գնաճի տեմպն արագացել է․ դեկտեմբերին գնաճը կազմել է 3,4 %

Լուրեր

15.07.2026 | 00:59
ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց Ֆրանսիային և դուրս եկավ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 23:29
Հանրապետության որոշ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
14.07.2026 | 22:59
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 22:47
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան կոշտ ազդանշան կուղարկի Կիևին «Կապույտ հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ
14.07.2026 | 22:35
Երևանը կհյուրընկալի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
14.07.2026 | 22:23
Պետությունը չի սահմանափակվի միայն ծնելիության խթանմամբ․ Թորոսյանը՝ ժողովրդագրական ռազմավարության մասին
14.07.2026 | 22:11
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
14.07.2026 | 22:00
ՀԾԿՀ-ում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի և սակագների ձևավորման հարցերը
14.07.2026 | 21:55
ԱԱ-2026. Ֆրանսիա – Իսպանիա. Մեկնարկային կազմերը
14.07.2026 | 21:50
ՊՆ փոխնախարարը հանդիպել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նոր ղեկավարին
14.07.2026 | 21:45
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ գրել է, որ նրան պետք է այրել ու դարձել մեղադրյալ
14.07.2026 | 21:37
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
14.07.2026 | 21:24
Հայաստանում կստեղծվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ երիտասարդների խնդիրները տվյալներով գնահատելու համար
Բոլորը

2020 թվականի դեկտեմբերին Հայաստանի սպառողական շուկայում նոյեմբերի համեմատ գնաճը կազմել է 3,4 %, իսկ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ՝ 3,7 %: Այս մասին տեղեկանում ենք Պետական վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից։

Նկատենք, որ սա նախորդ տարվա ընթացքում գրանցված ամենաբարձր ամսական գնաճն է։ 2020 թվականին սպառողական շուկայում ամենաբարձր ամսական գնաճը նկատվել էր օգոստոս ամսին՝ 1,8 %:

Մասնավորապես թանկացել են սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքները՝ 4,9 %, ալկոհոլային խմիչքները՝ 10,4 %, առողջապահությունը 3,9 %, տրանսպորտը՝ 4,7 %-ով։

Սննդամթերքի գներ

2020 թ. դեկտեմբերին 2019 թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.9%, իսկ 2020 թ. նոյեմբերի համեմատ՝ 7.2% գնաճ: Բանջարեղենի ապրանքախմբում 2020 թ. դեկտեմբերին 2019 թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 2.8%, իսկ 2020 թ. նոյեմբերի համեմատ՝ 35.9% գնաճ:

Մրգի ապրանքախմբում  2020 թ. դեկտեմբերին 2019 թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 11.4%, իսկ 2020 թ. նոյեմբերի համեմատ`6.5% գնաճ:

Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2020 թ. դեկտեմբերին 2019 թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 13.1%, իսկ 2020 թ. նոյեմբերի համեմատ՝ 6.1% գնաճ (արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2020 թ. դեկտեմբերին 2019 թ. դեկտեմբերի համեմատ կազմել է 35.3%, իսկ 2020 թ. նոյեմբերի համեմատ՝ 12.3%):

Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում 2020 թ. դեկտեմբերին 2019 թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 7.4%, իսկ 2020 թ. նոյեմբերի համեմատ՝ 4.2% գնաճ (հացի և ալյուրի գնաճը 2020 թ. դեկտեմբերին 2019 թ. դեկտեմբերի համեմատ կազմել է համապատասխանաբար 7.3% և 10.0%, իսկ 2020 թ.
նոյեմբերի համեմատ՝ 6.1% և 2.2% ):

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2020 թ. դեկտեմբերին 2019 թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 5.8%, իսկ 2020 թ. նոյեմբերի համեմատ՝ 3.6% գնաճ:  Ձվի գինը 2020 թ. դեկտեմբերին 2019 թ. դեկտեմբերի համեմատ աճել է 18.5%-ով, իսկ 2020 թ. նոյեմբերի համեմատ՝ 13.1%-ով:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2020 թ. դեկտեմբերին 2019 թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 38.1%, իսկ 2020 թ. նոյեմբերի համեմատ՝ 3.0% գնաճ:

Մսամթերքի ապրանքախմբում 2020 թ. դեկտեմբերին 2019 թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 0.6% գնանկում, իսկ 2020 թ. նոյեմբերի համեմատ՝ 1.1% գնաճ (թռչնամսի գնաճը 2020 թ. դեկտեմբերին 2019 թ. դեկտեմբերի համեմատ կազմել է 6.5%, իսկ 2020 թ. նոյեմբերի համեմատ՝ 8.3%):

2020 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ձկան և ծովամթերքի՝ 0.1%, ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների՝ 0.2%, ոչ ալկոհոլային խմիչքի, սուրճի, թեյի կակաոյի՝ 0.5% գնաճ:

Ոչ պարենային ապրանքների գներ

 

Ոչ պարենային ապրանքների շուկայում 2020 թ. դեկտեմբերին 2019 թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 3.4%, իսկ 2020 թ. նոյեմբերի համեմատ՝ 2.3% գնաճ:

2020 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0.4%, բնակարանի նորոգման նյութերի, գորգերի և հատակի ծածկերի՝ 0.6%, տարբեր տեսակի կոշկեղենի՝ 0.8%, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու՝ 1.0%,
մաքրող, լվացող միջոցների` 1.2%, կահույքի՝ 1.6%, հագուստի` 1.7%, կենցաղային փոքր էլեկտրական սարքերի՝ 2.6%, դեղագործական ապրանքների, խոշոր կենցաղային սարքերի՝ 3.2%, վառելանյութերի և քսանյութերի՝ 3.5%, ոսկերչական զարդերի 7.5% գնաճ:

2020 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ 4.1% և 2.9% գնաճ: 2020 թ. դեկտեմբերին 2019 թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 12.2% և 23.0%-ով, իսկ հունվար-դեկտեմբերին 2019 թ. հունվար-դեկտեմբերի համեմատ՝ 16.7% և 20.5%-ով։

Ծառայությունների սակագներ

 

Մատուցված ծառայությունների ոլորտում 2020 թ. դեկտեմբերին 2019 թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է սակագների 1.6%, իսկ 2020 թ. նոյեմբերի համեմատ 0.3% հավելաճ։

Արտարժույթի շուկա

2020 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 3.4% և 3.9% հավելաճ (ԱՄՆ դոլարն արժևորվել է): 2020 թ. դեկտեմբերին 2019 թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 3.7% և 8.5% հավելաճ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպառողական գների 0.7% հավելաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 1.3% նվազումով: 2020 թ. դեկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 518.9 դրամ, ինչը 8.5%-ով բարձր է 2019 թ. դեկտեմբերի համապատասխան ցուցանիշից (478.2 դրամ):

2020 թվականի հունվար-դեկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գնաճը կազմել է 1.2 %: