Հայաստանում բիզնեսմենը փող կարող է վերցնել միայն բանկից, չկան այլ ենթակառուցվածքներ, որոնք շատ զարգացած են աշխարհում. Վահան Քերոբյան

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Տնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲ ընկերության «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդի կողմից ներդրումների իրականացման գործընթացում: Ըստ այդմ, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 4-րդ կետի 5-րդ ենթակետը, համաձայն որի՝ ֆոնդի կողմից ներդրումներ կարող են իրականացվել այն առևտրային կազմակերպություններում, որոնք՝

ա. ֆոնդի կողմից ներդրման իրականացման դեպքում միաժամանակ կստանան առնվազն նույն չափով ներդրում մասնավոր ներդրողից: Ընդ որում, նոր մեկնարկող ծրագրերի դեպքում մասնավոր ներդրումը պետք է իրականացվի դրամական միջոցներով: Ֆոնդի և մասնավոր ներդրողի ներդրումների արդյունքում կազմակերպության սեփական կապիտալը պետք է ավելանա այդ ներդրումների հանրագումարի չափով: Այն դեպքում, երբ ֆոնդի կողմից ներդրումն իրականացվում է արդեն մեկնարկած ներդրումային ծրագրում, այդ պայմանը համարվում է բավարարված, եթե ֆոնդի կողմից ներդրման իրականացման պահին կազմակերպության զուտ ակտիվների արժեքը գերազանցում է ֆոնդի ներդրման ընդհանուր արժեքը, և առնվազն ֆոնդի մասնակցության արժեքին համարժեք ակտիվները երրորդ անձանց պահանջներով ծանրաբեռնված չեն,

բ. ֆոնդի և մասնավոր ներդրողի կողմից ներդրման իրականացման դեպքում կազմակերպությունը միևնույն ժամանակ կստանա առնվազն այդ ներդրումների հանրագումարի չափով վարկային միջոցներ։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ այս պահանջները խիստ սահմանափակում են ներդրումային ֆոնդի պոտենցիալ շահառուների շրջանակը։ «Մենք առաջարկում ենք սրանք հանել, որպեսզի հնարավոր լինի ներդրումներ կատարել մասնավոր ընկերություններում»,- ասել է նախարարը:

Հարցի շուրջ ծավալվել է քննարկում, ներկայացվել են դիտողություններ և առաջարկություններ: Մասնավորապես, առաջարկվել է քննարկել պայմանների մեղմման, ներդրումների խրախուսման մեխանիզմերի ավելացման տարբերակը, այլ ոչ թե դրանք ամբողջությամբ հանելու:

Էկոնոմիկայի նախարարի դիտարկմամբ՝ Հայաստանում բիզնես անելու հիմնական խոչընդոտը ֆինանսական միջոցների անհասանելիությունն է և ոչ թե բյուրոկրատիան, կոռուպցիան, ոչ էլ հարկերը։ «Հայաստանում բիզնեսմենը փող կարող է վերցնել միայն բանկից: Չկան այլ ենթակառուցվածքներ, որոնք շատ զարգացած են աշխարհում։ Դրանք են՝ մասնավոր ներդրումային ֆոնդերը, հրեշտակային և վենչուրային ֆոնդերը, կորպորատիվ արժեթղթերի շուկան, կապիտալի շուկաները։ Հայաստանում այդ բոլոր ենթակառուցվածքներն իսպառ բացակայում են, և այսօր բանկային համակարգն ունի մոնոպոլ դիրք բիզնեսը ֆինանսավորելու առումով»,- նշել է Վահան Քերոբյանը: Ըստ նախարարի՝ նման որոշում ընդունելով Հայաստանում բանկի այդ մոնոպոլ դիրքը չի թուլացվել, քանի որ ընկերությունը պետք է գնա բանկ և վարկավորում վերցնի նաև բանկից։ «Մեր նախարարության գերխնդիրն է ստեղծել այն բոլոր ենթակառուցվածքները՝ բանկային համակարգին զուգահեռ, որոնք փողն ավելի հասանելի կդարձնեն բիզնեսմեններին։ Եվ այս որոշման փոփոխությամբ մենք թույլ ենք տալիս, որ այն ընկերությունները, որոնք հիմնականում արդեն սպառել են միջոցներ ձեռք բերելու մյուս գործիքները, հնարավորություն ստանան իրենց կապիտալը համալրել նաև պետական օժանդակությամբ»,- ասել է Վահան Քերոբյանը։

Վարչապետի առաջարկությամբ հարցը դրվել է քվերարկության և արժանացել է կառավարության մեծամասնության հավանությանը (դեմ` 3):

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս թեման կպահվի կառավարության ուշադրության կենտրոնում և գուցե անցկացվի ևս մեկ աշխատանքային քննարկում մինչև ստորագրումը: