Ինչ առաջընթաց է գրանցվել եռակողմ հանդիպմանը․ Պուտինը Էրդողանին տեղեկացրել է արդյունքների մասին

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Կայացել է Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտնում են Կրեմլից՝ նշելով, որ հեռախոսազրույցի ժամանակ Պուտինը Էրդողանին տեղեկացրել է հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների միջև եռակողմ հանդիպման արդյունքների մասին։

Ընդգծվել է, որ տեղի ունեցած բանակցությունների գլխավոր արդյունքը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված տրամադրվածության, խաղաղ կյանքի անցման հարցում գործնական փոխգործակցության պատրաստակամության, տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաարգելափակման հարցերում առաջընթացն է։ Նշվում է, որ հաշվի առնելով Լեռնային Ղարբաղի շուրջ իրավիճակի ընդհանուր կայունացումը, հաջողվել է  այս ուղղությամբ համաձայնեցնել մի շարք կարևոր քայլեր ։

Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Էրդողանն իր կողմից աջակցություն է հայտնել Ռուսաստանի ջանքերին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում,  կողմ է արտահայտվել Ռուսաստանի ու Թուրքիայի միջև գործողությունների կոորդինացման շարունակմանը, այդ թվում նաև տարածաշրջանի տնտեսական զարգացման ու փոխշահավետ նախագծերի առաջընթացի համար։

Նշվում է, որ առանձնահատուկ ուշադրություն է դարձրվել  հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնի ձևավորման որոշ ասպեկտներին:

 

Տաթև Ֆռանգյան