Ալեքսեյ Նավալնին վերադառնում է Ռուսաստան

Լուրեր

27.08.2026 | 21:56
«Արարատ-Արմենիան» պատմական հաղթանակով նվաճեց Եվրոպա լիգայի ուղեգիր
27.08.2026 | 21:47
Լիլիթ Մակունցն ու Արգենտինայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները
27.08.2026 | 21:33
Զախարովան դժգոհել է ադրբեջանական լրատվամիջոցներում հակառուսական հրապարակումներից
27.08.2026 | 21:16
ԲՀԿ-ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
27.08.2026 | 21:00
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը երկրորդ հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայում
27.08.2026 | 20:58
Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 362-ի
27.08.2026 | 20:46
«Խլուրդների» որս՝ իրավապահ համակարգում․ Քոչարյանի որդին հերքում է արտահոսքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 20:33
ՄԿՈՒ ոլորտում նախատեսվում են մի շարք իրավական փոփոխություններ
27.08.2026 | 20:18
Սպիտակ տունն Ադրբեջանը ներառել է չինական ապրանքների՝ մաքսատուրքերից խուսափելու համար օգտագործվող ռիսկային տարանցիկ հանգույցների շարքում
27.08.2026 | 20:02
ԱԺ-ն հաստատեց Կառավարության ծրագրի փոփոխությունների վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթը
27.08.2026 | 19:44
COP17-ի ընթացքում Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի
27.08.2026 | 19:30
Արտահանման աճ որոշ ուղղություններով, խորացող բացասական հաշվեկշիռ․ ինչ է կատարվում Հայաստանի արտաքին առևտրում
27.08.2026 | 19:13
ԵՄ-ում առաջարկում են նոր տարբերակներ գտնել՝ Ռուսաստանի 200 մլրդ եվրոյի սառեցված ակտիվներն Ուկրաինային տրամադրելու համար
27.08.2026 | 18:58
«Ուժեղ Հայաստան»-ը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
27.08.2026 | 18:46
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմն «Ունիվերսիտատեա Կրայովայի» դեմ խաղում
Բոլորը

Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին հայտնել է, որ հունվարի 17-ին կվերադառնա Ռուսաստան։ Համապատասխան գրառումը վերջինս կատարել է Telegram-ի և Twitter-ի էջերում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Հունվարի 17-ին՝ կիրակի օրը, ես «Պոբեդայի» թռիչքով կվերադառնամ տուն: Դիմավորե՛ք», – գրել է նա:

Թե Գերմանիայի ո՞ր քաղաքից Նավալնին կվերադառնա Ռուսաստան, չի պարզաբանել։ Ինչպես երևում է «Պոբեդա» ընկերության կայքէջում հրապարակված տեղեկությունից, հունվարի 17-ին ավիաընկերության թռիչքը տեղի կունենա Բեռնլինից Մոսկվա։

Գերմանիայում վերականգնողական փուլում գտնվող քաղաքական գործչի խոսքով՝  վերադառնալ կամ չվերադառնալու հարցն իր առջև երբեք դրված չի եղել։

«Պարզապես ես չեմ հեռացել։ Ես հայտնվել եմ Գերմանիայում՝ այստեղ հասնելով վերակենդանացման պատգարակում, մեկ պատճառով ՝ նրանք փորձել են ինձ սպանել», – շեշտել է ընդդիմադիրը: