Հանրային խորհուրդը քննարկել է Հայաստանում թռչող սարքերի, ռոբոտատեխնիկայի կատարելագործման հարցեր

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Սույն թվականի հունվարի 12-ին կայացել է ՀՀ հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի ընդլայնված նիստը, որի օրակարգում ընդգրկված են եղել Հայաստանում թռչող սարքերի, ինտելեկտուալ ռոբոտատեխնիկայի կատարելագործման և նշված բնագավառներում օտարերկրյա լավագույն փորձի ուսումնասիրման հարցերը. տեղեկանում են ՀԽ-ի ֆեյսբուքյան էջից:

Նիստին մասնակցում էին ՀՀ հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը, ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀ հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը, ՀՀ հանրային խորհրդի անդամ Գաբրիել Ջեմբերջյանը, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Արսեն Թառոյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահի տեղակալ Արտյոմ Ղևոնդյանը, ՀՀ վարչապետի՝ ավիացիայի գործերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը, ԱՄՆ-ի Իլինոյսի նահանգի Շոմպեյնի համալսարանի պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանը, Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարանի գլխավոր տնօրեն Ռաֆայել Սահակյանը, բարձր տեխնոլոգիական ոլորտի փորձագետներ և տնտեսվարողներ:

ՀՀ հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը հանդես եկավ բացման խոսքով, իր ելույթում անդրադարձավ Երևանի պետական համալսարանում ֆիզիկայի ֆակուլտետում նանոտեխնոլոգիաների, երկակի նշանակության ինժեներիայի և արհեստական բանականության բաժինների բացմանը՝ կարևորելով դրանց նշանակությունը Հայաստանում նոր որակի ռազմարդյունաբերություն ստեղծելու գործում:

Քննարկման ընթացքում բարձրացվեցին ռազմարդյունաբերության և պետության աջակցության մեծացման, ԱԹՍ-երի արտադրության խթանման, գիտելիքահենք տնտեսության ստեղծման նպատակով միջազգային առաջատար փորձի ուսումնասիրման, Հայաստանի ավիացիան և ռազմարդյունաբերությունը միջազգային չափորոշիչներին համապատասխանեցման և հարակից այլ հարցեր:

Տեղի ունեցավ մտքերի ակտիվ փոխանակություն, պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել հետագա քննարկումները և ավարտուն հայեցակարգի մշակման պարագայում այն ներկայացնել Կառավարության քննարկմանը: