Քննարկվել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գործունեությանը և առաջիկա ծրագրերին առնչվող հարցերը

Լուրեր

16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, մաեստրո Էդուարդ Թոփչյանին: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ու «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վիկտոր Մնացականյանը:

Նախարարը բարձր է գնահատել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գործունեությունը և արհեստավարժությունը՝ ընդգծելով, որ նվագախումբը համաշխարհային բեմերում մշտապես ըստ արժանվույն է ներկայացրել Հայաստանի անունն ու մշակույթը և կարողացել է հավուր պատշաճի շարունակել իր գործունեությունը նաև համավարակի պայմաններում՝ հանդես գալով համերգներով ու առցանց նախագծերով:

«Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն իրավամբ մեր երկրի ու ժողովրդի դեմքն է, և մենք անելու ենք հնարավորը, որ մեր երկրի համերգային մշակույթը լինի ամենաբարձր մակարդակի վրա, ինչպես եղել է, կա, և, վստահ եմ, կլինի»,- նշել է նախարար Վահրամ Դումանյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նվագախմբի առաջիկա գործունեությանն առնչվող հարցեր, նորարարական ստեղծագործական ծրագրերը, այդ թվում՝ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակի միջոցառումների ընթացքը, իրականացվող և ակնկալվող փոփոխությունները: Անդրադարձ է եղել նաև համավարակի ընթացքում մշակութային կյանքի բնականոն գործունության ապահովման խնդիրներին: