Միջազգային ճնշման հետևանքով ռազմագերիների խնդրում կունենանք շոշափելի արդյունք. Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 11:35
ՌԴ-ում և Ուկրաինայում հաքերները կոտրել են օդային տագնապի, արտակարգ իրավիճակների մասին ծանուցման հավելվածները
02.11.2026 | 11:27
Սխալ կայանման համար տուգանք ու բալի նվազեցում կլինի. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:23
Բուլղարիայի նախագահական ընտրություններում հաղթել է ՌԴ-ի հետ երկխոսության կողմնակից Յոտովան
02.11.2026 | 11:21
«Բյուջեն երբեք շատ չի լինում». 3 տրլն 604 մլրդ դրամ եկամուտ՝ 2027-ի պետական բյուջեով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:17
Տիգրան Բարսեղյանի գոլը սկիզբ է դրել «Սլովանի» հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:06
Զինծառայությունից ազատելուց մինչև ծննդյան վկայական ու հողամասի օտարում․  կաշառքի դեպքեր են բացահայտվել, 10 անձի մեղադրանք է առաջադրվել
02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
02.11.2026 | 10:21
Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
Բոլորը

«Շոշափելի արդյունք լինելու կամ չլինելու հանգամանքը կարելի է գնահատել՝ միայն հաշվի առնելով մյուս կողմի պահանջները: Եթե համարում ենք, որ Հայաստանի համար արդյունք չեղավ, նույն հաջողությամբ կարող ենք ասել, որ Ադրբեջանի համար էլ արդյունք չեղավ, քանի որ եռակողմ հանդիպման արդյունքում Հայաստանն ու Ադրբեջանը ստացան նույն բանը: Այս մասին ԱԺ-ում Factor.am-ի հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ երեկ Մոսկվայում կայացած Պուտին- Փաշինյան- Ալիև եռակողմ հանդիպման ավարտին մեր երկրի համար շոշափելի արդունքներ չգրանցվեցին:

Դիտարկմանը, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ դրույթը չի իրականացվում, Եղոյանն արձագանքեց, որ թեև երեկվա հայտրարաության մեջ գերիների հարցին անդրադարձ չկա, բայց այդ մասին խոսել է թե՛ ՌԴ նախագահ Պուտինը, թե՛ ՀՀ վարչապետը:

Պատգամավորի խոսքով՝ գերիների հարցը պետք է լուծվի միջազգային իրավական նորմերի համաձայն, դա քաղաքական քննարկման հարց չէ:

«Եռակողմ բանակցությունները 3.5 ժամ են տևել, և տրամաբանական է, որ քննարկվել են նաև այլ թեմաներ, այդ թվում՝ գերիների հարցը: Կարծում եմ՝ միջազգային ճնշման միջոցով մեզ կհաջողվի ռազմագերիների հարցում ունենալ շոշափելի արդյունք»:

Մանրամասները՝ տեսանյութում: