Թշնամու օրակարգը ճշգրիտ կատարվում է, հայկականը՝ տապալվել է. Էդմոն Մարուքյան՝ Փաշինյանի մոսկովյան այցի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.07.2026 | 23:24
Հայաստանը կունենա լեզվական պետական քաղաքականության նոր հիմնադրույթներ
20.07.2026 | 23:10
Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ նախագահի ռեֆերենտն ազատվել է պաշտոնից
20.07.2026 | 23:00
Բրիտանիայի նոր վարչապետը խոստացել է 100%-անոց աջակցություն Զելենսկիին
20.07.2026 | 22:44
Հանրապետության որ հասցեներում վաղը էլեկտրականությունը կդադարեցվի
20.07.2026 | 22:36
Ադրբեջանում այս տարի զոհված զինծառայողների թիվը հասել է 33-ի
20.07.2026 | 22:26
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում
20.07.2026 | 22:11
Գազի արտահոսք Զաքյան փողոցում. ծառը շրջվել է գազատար խողովակի վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.07.2026 | 22:00
Շենգավիթում 17-ամյա պատանի է ձերբակալվել՝ թմրանյութ տեղադրելիս. հայտնաբերվել է ավելի քան 46 գրամ մարիխուանա
20.07.2026 | 21:49
Ամփոփվել է «Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնը․ հայտնի են հաղթողները
20.07.2026 | 21:38
Apple Pay-ը և Google Pay-ը հասանելի են Երևանի հանրային տրանսպորտում
20.07.2026 | 21:28
AliExpress-ը տուգանվել է 550 միլիոն եվրոյով՝ կեղծված և վտանգավոր ապրանքների վաճառքի համար
20.07.2026 | 21:15
Մանկատանը գտնվող 15-ամյա տղան 4 օր է՝ հացադուլի մեջ է․ հայրը պահանջում է վերադարձնել իր երեխաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.07.2026 | 20:53
Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերը Հորդանանում զորավարժությունների են մասնակցում
20.07.2026 | 20:42
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Գոհար Մելոյանը հրաժարվում է մանդատից
20.07.2026 | 20:30
Եթե ՌԴ-ն տոտալ սահմանափակումներ մտցնի, ապրանքները չիրացնենք՝ ՀՀ-ի տնտեսության վնասը կկազմի 1-ից 1․5%. Արմեն Քթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ կային դրույթներ, որտեղ խոսվում էր ապաշրջափակման մասին. ակնհայտ է, որ այդ դրույթները հայկական լոբբինգի արդյունք չեն, ակնհայտ է, որ այդ դրույթները ներմուծվել են փաստաթուղթ, որովհետև մենք պարտվել ենք պատերազմում: Այս մասին, այսօր՝ հունվարի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ըստ էության, դա թշնամու օրակարգն է և այդ օրակարգը շարունակվում է գերակշռել հայկական օրակարգին: Այս պահին Հայաստանի շահերից բխող թիվ մեկ օրակարգային հարցը ռազմագերիների և քաղաքացիական անձանց փոխանակման հարցն էր, որոնք գտնվում են գերության մեջ Ադրբեջանում: Մեզ հրապարակային ասվել է, որ մոսկովյան այցի նպատակը սա է: Վերջում ստորագրվում է փաստաթուղթ, որտեղ ռազմագերիների մասին խոսք չկա, ոչ մի պարտավորություն չի ստանձնվել: Այսինքն՝ ոյեմբերի 9-ի փաստաթղթի 8-րդ կետը չի իրացվում: Մնացած բոլոր կետերը, որոնք մեր օրակարգը չեն, օրինակ Քելբաջարից դուրս գալ, Լաչինի միջանցքը հանձնել, բոլոր այդ կետերը իրացվել և իրացվում են ճշգրտորեն:

Ես տեսնում եմ իշխանական պատգամավորների հրճվանքը, որ տեսեք, ինչ լավ բան է եղել: Հիմա հարց է առաջանում, հայ ժողովուրդը տենչում էր, որ Ադրբեջանի տարածքով երկաթգծով գնար Ռուսաստա՞ն: Եթե չեմ սխալվում, անգամ Մառնեուլի ադրբեջանական գյուղերով անցնելիս կրակել են հայկական բեռնատարների վրա:

Ես կարծում եմ, որ հայկական օրակարգը Մոսկվայում տապալվել է, հայկական օրակարգով հարց չի քննարկվել:

Անգամ եթե դիտարկենք, ըստ ադրբեջանական հայտարարությունների, որ 62 անձանց չեն համարելու ռազմագերի, և ցանկանում են նրանց դուրս դնել Ժնևյան կոնվենցիայից և քրեական գործերով դատել այդ մարդկանց, ապա երեկ Մոսկվայում գոնե մնացյալ ռազմագերիների մասով պետք է լիներ համաձայնություն, որ Ադրբեջանը համաձայներ մեզ հանձնել այն ռազմագերիներին, որոնք մինչև նոյեմբերի 9-ն էին հայտնվել ադրբեջանական գերության մեջ: Ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ից հետո գերության մեջ հայտնվածներին, այդ հարցը քննարկվեր: Գոնե այդքանը արվեր: Դա էլ չի հաջողվել անել», -ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ ակնհայտ է, որ այդ ռազմագերիները պահվում են Հայաստանին ճնշելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում: