Շուռնուխը ճանապարհով բաժանված է 2 մասի․ իսկ ի՞նչ է լինելու, եթե ճանապարհին վթար լինի․ Թաթոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.08.2026 | 23:46
Արման Ծառուկյանը հաղթեց երևանյան մենամարտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.08.2026 | 19:54
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը
01.08.2026 | 19:29
Վանաձորում, Գյումրիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 19:09
Քննարկվել է ազատազրկվածների պահման պայմանների բարելավումը
01.08.2026 | 18:40
Քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հարցեր
01.08.2026 | 18:26
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը պարտվեց մեդալային գոտեմարտում
01.08.2026 | 17:57
SpaceX-ի հրթիռը կբախվի Լուսնին. գիտնականները պատրաստվում են ուսումնասիրել ուժեղ հարվածի հետևանքները
01.08.2026 | 17:34
ՖԻՖԱ-ն հրաժարվել է Աշխարհի առաջնության իրավունքների վաճառքի ծրագրից
01.08.2026 | 17:16
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր
01.08.2026 | 16:56
Սեուտայից Մարոկկո է վերադարձել շուրջ 70 հազար անօրինական միգրանտ
01.08.2026 | 16:38
Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գործող ձկնաբուծարան
01.08.2026 | 16:21
Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 15:55
Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
01.08.2026 | 15:37
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսը հանդիպել են Հայ Առաքելական եկեղեցու երկու թեմերի առաջնորդների հետ
01.08.2026 | 15:20
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ
Բոլորը

«Կան խնդիրներ ճանապարհների հետ կապված։ Օրինակ՝ Շուռնուխ գյուղը ճանապարհով բաժանված է 2 մասի, և գյուղի այն մասում, որը հայկական է, մեր խաղաղ բնակիչներն են, երեխաներ են խաղում, իսկ այն մասը, որն ադրբեջաական է, զինվորականներ են: Եվ ադրբեջանական կողմից սադրանքներ են արվում«- այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: Նա նաև հավելեց, որ ուղիղ սպառնալիքներ են առաջացել նաև Կապանի օդանավակայանի և նրա հարևանությամբ գտնվող բնակավայրերի և միջպետական ճանապարհի համար, որը Կապանը կապում է Երևանի հետ:

ՄԻՊ-ն արձանագրեց, որ ուղիղ սպառնալիքի տակ են հայտնվել մի շարք իրավունքներ, այդ թվում՝ կյանքի իրավունքը։

«Կան ճանապարհներ, որոնցով ՀՀ քաղաքացիները քաղաքացիական ավտոմեքենաներով պետք է արագ վարեն, հակառակ դեպքում դա կարող է դիտարկվել որպես սադրանք։ Օրենսդրական կարգավորումներ չկան, օրինակ, ինչ օրենսդրություն է կիրառվելու, եթե այդ տարածքում տեղի ունենա ՃՏՊ , կամ  ինչ կլինի, եթե հանցագործություն տեղի ունենա, պարզապես վթար լինի կամ ավտոմեքենայի անսարքությունը վերացնելու, մեքենան նորոգելու համար քաղաքացին կանգնի այդ հատվածում։

Եթե այդ տարածքները համարում ենք Ադրբեջանի տարածք, ուրեմն Ադրբեջանի քննչական մարմինները պե՞տք է գան և քննչական գործողություններ իրականացնեն ՀՀ քաղաքացիների նկատմամբ և բերման ենթարկե՞ն մեր քաղաքացիներին: Այս հարցերը կարգավորված չեն, դրանք հրատապ լուծման կարիք ունեն,- նշեց Թաթոյանը»։

Մանրամասները՝ տեսանյութում: