Ռուսաստան-Թուրքիա-Իրան դաշինքն իր վերահսկողության տակ կվերցնի կարևորագույն առևտրային ճանապարհները․ Репортер

Լուրեր

27.08.2026 | 22:15
ՀՀ պաշտոնյաները կգործուղվեն ԱՄՆ՝ TRIPP նախագծի շուրջ բանակցությունների համար
27.08.2026 | 21:56
«Արարատ-Արմենիան» պատմական հաղթանակով նվաճեց Եվրոպա լիգայի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 21:47
Լիլիթ Մակունցն ու Արգենտինայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները
27.08.2026 | 21:33
Զախարովան դժգոհել է ադրբեջանական լրատվամիջոցներում հակառուսական հրապարակումներից
27.08.2026 | 21:16
ԲՀԿ-ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
27.08.2026 | 21:00
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը երկրորդ հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայում
27.08.2026 | 20:58
Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 362-ի
27.08.2026 | 20:46
«Խլուրդների» որս՝ իրավապահ համակարգում․ Քոչարյանի որդին հերքում է արտահոսքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 20:33
ՄԿՈՒ ոլորտում նախատեսվում են մի շարք իրավական փոփոխություններ
27.08.2026 | 20:18
Սպիտակ տունն Ադրբեջանը ներառել է չինական ապրանքների՝ մաքսատուրքերից խուսափելու համար օգտագործվող ռիսկային տարանցիկ հանգույցների շարքում
27.08.2026 | 20:02
ԱԺ-ն հաստատեց Կառավարության ծրագրի փոփոխությունների վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթը
27.08.2026 | 19:44
COP17-ի ընթացքում Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի
27.08.2026 | 19:30
Արտահանման աճ որոշ ուղղություններով, խորացող բացասական հաշվեկշիռ․ ինչ է կատարվում Հայաստանի արտաքին առևտրում
27.08.2026 | 19:13
ԵՄ-ում առաջարկում են նոր տարբերակներ գտնել՝ Ռուսաստանի 200 մլրդ եվրոյի սառեցված ակտիվներն Ուկրաինային տրամադրելու համար
27.08.2026 | 18:58
«Ուժեղ Հայաստան»-ը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
Բոլորը

Ռուսաստան-Թուրքիա-Իրան եռանկյունու հարաբերություններն անցյալում գրեթե միշտ պարզ չեն եղել։ 19-րդ ու 20-րդ դարերում Արևմուտքին հաջողվել է թույլ չտալ Մոսկվայի ու Անկարայի միջև սերտ տնտեսական կապեր, սակայն այժմ իրավիճակը փոխվել է, և Թուրքիային, ինչպես և Իրանին առավել ձեռնտու է շփման գծեր գտնել Ռուսաստանի հետ, քան փորձել ի նպաստ Արևմուտքի նրա հետ հակամարտության մեջ մտնել, գրում է Репортер-ը։

Հոդվածում նշվում է, որ Թուրքիան այլևս չի վախենում ԵՄ-ի կողմից մերժման սպառնալիքներից և զգայունություն չի ցուցաբերում Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգերի գնման համար ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների նկատմամբ: Էրդողանը երկար ժամանակ վարում էր անկախ արտաքին քաղաքականություն ինչպես Միջերկրական ծովում, այնպես էլ Կովկասում ՝ շատ ուշադրություն չդարձնելով ՆԱՏՕ-ի իր գործընկերների վրա: Միևնույն ժամանակ, Թուրքիան չի վախենում սրման գնալ՝ փչացնելով հարաբերությունները Ֆրանսիայի, Իսրայելի, Հունաստանի, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի հետ:

Այսպիսով, Թուրքիան բոլոր կողմերից շրջապատված է «չկամեցողներով»: Մոսկվայի հետ ևս Անկարան ունի մի շարք հակասություններ Սիրիայում ու Անդրկովկասում, իսկ Թեհրանի հետ հանդիսանում է ազդեցության համար պայքարում ավանդական մրցակից։ Սակայն ընդհանուր շահերը Pax Americana-ի փլուզման ֆոնին մտերմացնում են Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի դիրքերը, որոնք ունակ են իրենց վերահսկողության տակ վերցնել Մերձավոր Արևելքում առավել կարևոր առևտրային ճանապարհները։

Ֆրանսիան, Հունաստանն ու Իտալիան փորձում են դուրս մղել Թուրքիային Արևելյան Միջերկրական ծովի հարստություններից՝ նրան տնտեսապես թուլացնելով։ Եվ եթե թուրքերը թուլություն ցուցաբերեն, դա կանդրադառնա այդ տարածաշրջանում նաև ՌԴ տնտեսության վրա։ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի դաշինքում և Չինաստանի հետ փոխգործակցության պայմաններում երկրները կկարողանան վերահսկողություն իրականացնել Ասիայից դեպի Եվրոպա ծովային և ցամաքային ուղիներով՝ առանց նայելու Միացյալ Նահանգների և առանձին եվրոպական խաղացողների շահերին: Այսպիսով, այդ երկրների դաշինքի տրամադրության տակ կարող է հայտնվել շուկա `6-7 միլիարդ սպառողներով:

 

Տաթև Ֆռանգյան