Սերժ Սարգսյանը վաղը կառաջարկի Հայաստանի չորրորդ նախագահի թեկնածուին, նրա անունն անակնկալ չի լինի. Էդուարդ Շարմազանով

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը
  1. ՀՀԿ առաջնորդ, նախագահ Սերժ Սարգսյանը վաղը կհայտարարի չորրորդ նախագահի ՝ ՀՀԿ թեկնածուի անունը: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտին հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը. «ՀՀԿ ԳՄ նիստում ՀՀԿ-ն քննարկել է նախագահի մեկ թեկնածուի հարց, այդ թեկնածուն կարծում ենք լավագույնս կարող է ներկայացնել Հայաստանը և՛ երկրի ներսում, և՛ միջազգային ատյաններում: Ունի երկար աշխատանքային փորձ, մտավոր բարձր կարողություններ, լեզուների իմացություն, կարծում ենք, որ նա ունի դրական հեղինակություն և՛ Սփյուռքում, և՛ ՀՀ-ում»,-ասաց Շարմազանովը:

Նա հայտնեց, որ ՀՀԿ-ն քննարկել է միայն մեկ թեկնածություն՝ Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահի պաշտոնում առաջադրելու համար: Այդ թեկնածությունը առաջարկել է Սերժ Սարգսյանը. «Հույս ունենք, որ մեր թեկնածուն այն թեկնածուն է, որը կարող է հավակնել ընդդիմության առնվազն մի հատվածի դրական վերաբերմունքին», – ասաց Շարմազանովը:

Նա նաև հավելեց, որ որևէ անակնկալ բան չկա․ առաջադրելու են մի անձի, որի անունը շատերը հավանական համարել են: