ԱՄՆ-ում վախենում են զինված բողոքի ցույցերից․ Վաշինգտոնում արտակարգ իրավիճակ է հայտարարվել

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ԱՄՆ Դաշնային անվտանգության ծառայությունը զգուշացնում է երկրի ողջ տարածքում հնարավոր զինված բողոքի ցույցերի մասին, որոնք կարող են տեղի ունենալ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունից առաջ, գրում է BBC-ն։

Նշվում է, որ տեղեկություններ կան զինված խմբավորումների մասին, որոնք ծրագրում են հավաքվել բոլոր 50 նահանգների գլխավոր քաղաքներում ու Վաշինգտոնում հունվարի 20-ին կայանալիք երդմնակալության արարողությունից առաջ։ Նման մտավախություններ են առաջացել այն բանից հետո, ինչ երկրում ուժեղացվեցին անվտանգության միջոցառումները՝ երդմնակալությունն անցկացնելու համար։

Մասնավորապես ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը արտակարգ դրություն է հայտարարել և դաշնային օգնություն ուղարկել Վաշինգտոնի իշխանություններին՝ հունվարի 20-ին նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունից առաջ անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին ասվում է Սպիտակ տան կողմից շրջանառվող փաստաթղթում: Նշվում է, որ արտակարգ դրությունը կտևի 2021 թվականի հունվարի 11-24-ը։

Հանգստյան օրերին  Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարին նման խնդրանքով էր դիմել Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բոուզերը ՝ Կոնգրեսի անկարգություններից հետո հնարավոր սպառնալիքների պատճառով:

Նման որոշումը թույլ կտա դաշնային իշխանություններին արագացված կարգով օգնության միջոցներ հատկացնել քաղաքին։ Նշենք, որ սովորաբար երկրի ղեկավարը նման արտակարգ իրավիճակ է հայտարարում տարերային աղետների ժամանակ՝ հրատապ օգնություն հասցնելու համար։

 

Տաթև Ֆռանգյան