«Սյուրպրիզներ չեն լինի». եթերից հնարավոր է զրկվի ոչ ավելի, քան երկու հեռուստաընկերություն

Լուրեր

22.04.2025 | 23:23
Նիկոլ Փաշինյանը ցավակացական հեռագիր է հղել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ
22.04.2025 | 23:19
ԵՄ դիվանագիտության ղեկավարն ապրիլի 25-ին Ադրբեջան կայցելի
22.04.2025 | 23:07
Թրամփի վարկանիշը նվազել է՝ հասնելով Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր ամենացածր՝ 42% մակարդակի
22.04.2025 | 22:54
Էրդողանի որդին ՌԴ-ում է․ նա հանձնել է Պուտինի մրցանակն ու հայտարարել «ՌԴ-ի հանդեպ մեծ սիրո մասին»
22.04.2025 | 22:40
Պեկինը ծրագրում է ՀՀ-ին ակտիվորեն ներգրավել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծում․ ՀՀ-ում Չինաստանի գործերի հավատարմատար
22.04.2025 | 22:29
Հարկադիր քարաթափման աշխատանքներ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին
22.04.2025 | 22:12
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.04.2025 | 21:57
Հնդկական Քաշմիրում զինված անձինք կրակ են բացել զբոսաշրջիկների վրա․ առնվազն 5 մարդ է զոհվել
22.04.2025 | 21:43
Կատարն ու Եգիպտոսը Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին առաջարկում են 5-7 տարով հրադադար կնքել․ BBC
22.04.2025 | 21:30
Նիկոլ Փաշինյանն է արցախցիների դեմ ատելության խոսքին հիմք դրել․ Ժաննա Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2025 | 21:20
Բաքվում Ռուբեն Վարդանյանի շինծու գործով նիստում ականների պայթյուններից «տուժածներ» են ցուցմունքներ տվել
22.04.2025 | 21:13
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Իգոր Մաուկշին
22.04.2025 | 20:59
Բժշկության ոլորտի մագիստրոսական կրթական ծրագիր՝ Բոստոնի համալսարանի հետ համատեղ
22.04.2025 | 20:45
«Չե՛ք կարող գայլին գառան հետ կապել»․ինչ են պատմում Նուբարաշենի դատապարտյալները ինքնասպանության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2025 | 20:30
Նիկոլ Փաշինյանն է ՀՅԴ-ին նշանակել ընդդիմություն՝ փողոցում կանգնած ազատեց գործից, անգամ՝ աշխատասենյակ չգնաց․ Սուրեն Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունվարի 14-ին ու 15-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կամփոփի հանրապետական, մայրաքաղաքային և մարզային հեռուստաալիքների սփռման հաճախականությունների մրցույթների արդյունքները:

Հիշեցնենք՝ հայտարարվել է 25 հաճախականության մրցույթ, որից 6-ը՝ հանրապետական, 9-ը՝ մայրաքաղաքային և 13-ը՝ մարզային հեռարձակման համար: Հանրապետական 6 տեղի համար պայքարում է 12 հեռուստաընկերություն, մայրաքաղաքային 9 հաճախականության համար դիմել է 4 ՀԸ, իսկ մարզային 8 հաճախանակության համարъ 13 հեռուստաալիք: Արարատի և Վայոց ձորի մարզերից հայտեր չեն եղել:

Այն հեռուստաընկերությունները, որոնք մրցույթի արդյունքнերով չեն կարող հանրապետական եթերի հաճախականություն շահել, կարող են պայքարել մայրաքաղաքում հեռարձակվելու համար:

Նշենք նաև, որ 25 հաճախականություններից 3-ն արդեն տրվել են ռուսական «РТР-Планета», «Культура» և «Первый канал» հեռուստաալիքներին, որոնցից «РТР-Планета»-ն կհեռարձակվի ՀՀ ամբողջ տարածքում, իսկ մյուս երկուսը՝ Երևանում:

Ստացվում է, որ Հայաստանի ամբողջ տարածքում կհեռարձակվի ընդամենը հայկական 5 հեռուստաալիք: Նախորդ տարվա նոյեմբերին հայտնի դարձավ, որ հանրապետական սփռման 6 հաճախականության համար պայքարում են «Արմնյուզ» լրատվական հեռուստաալիքը, Հայկական երկրորդ հեռուստաընկերությունը (Հ2), «5-րդ ալիքը», «Կենտրոն TV»-ն, «Արմենիա TV»-ն, «Ա ԹՎ»-ն, «1in.am»-ը, «Freenews»-ը, «Ա1+»-ը, «Հանրային» հեռուստաընկերությունը, «Շանթ»-ը և «Երկիր Մեդիա»-ն:

Նշենք, որ գործող հեռուստաընկերությունից մրցույթին չի մասնակցում մայրաքաղաքում հեռարձակվող «ԱՐ»-ը: Այս ցանկում նոր մասնակիցներ են «1in.am»-ը և «Freenews»-ը: «Freenews»-ի 49 տոկոսը, ըստ հեռուստաընկերության ներկայացուցիչ Մարիամ Մարգարյանի, Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանինն է, մյուս բաժնեմասի սեփականատերերի մասին Մարիամ Մարգարյանը հայտը ներկայացնելիս ոչինչ չէր նշել: Իսկ ահա «1in.am»-ը հիմնադրվել է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից: «Ա1+»-ը եթերից զրկվել էր դեռ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներից:

Մայրաքաղաքային սփռման հաճախականության համար դիմել են «Դար 21»-ը, «Նոր Հայաստան»-ը, «Շանթ սպորտ»-ը, որը «Շանթ» հեռուստաընկերության սպորտային ալիքն է, մայրաքաղաքում 24-ժամյա լրատվական հեռուստաալիքի հաճախականության համար դիմել է նաև «Հանրային» հեռուստաընկերությունը և «Արտմեդիա» նորաստեղծ հեռուստաընկերությունը: Այժմ ակտիվ քննարկվում է, թե որ հեռուստաընկերությունները կեթերազրկվեն և որոնք եթերում կհայտնվեն՝ վերջին քաղաքական զարգացումների ֆոնին:

Ֆեյսբուք սոցալական ցանցում որոշ օգատերեր գրառումներ են անում, որ եթերից պետք է զրկել ընդդիմադիրներին պատկանող հեռուստաալիքները, որոնք կոշտ քննադատում են իշխանություններին: Խոսքը, մասնավորապես, «5-րդ ալիք», «Արմնյուզ», «Երկիր Մեդիա», «Կենտրոն» և Հ2 հեռուստաալիքների մասին է: Սակայն Factor.am-ին հայտնի դարձավ, որ հեռուստալիքների փոփոխության ցանկում ցնցումային փոփոխություններ չեն լինի: Մեր տեղեկություններով՝ եթերից կզրկվեն ոչ ավելի, քան երկու հեռուստաընկերություններ:

Factor.am-ը ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանից հետաքրքրվեց՝ կա՞ն հեռուստաընկերություններ, որոնք եթերից կզրկվեն:

«Իհարկե: Համադրում ենք չափորոշիչները, և հանձնաժողովի անդամները իրավունք ունեն գնահատել նրանց ճանապարհը, նախկինում իրենց կատարած աշխատանքը: Սա հնարավորություն է տալիս, որ հանձնաժողովն օբյեկտիվ գնահատի: Անհատական մոտեցում է լինելու, ես մեկին բարձր կարող եմ գնահատել, մյուսը՝ ցածր, ինչի արդյունքում դուրս մնա կամ չմնա: Ըստ մեր նախնական խոսակցությունների արդյունքների՝ մեծ սյուրպրիզներ չեն լինի»,- ասաց ՀՌՀ  նախագահը:

Նարեկ Կիրակոսյան