Պետք է հայց ներկայացնել պատերազմը սկսած Ադրբեջանի ղեկավարության դեմ. Կազիմիրով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
17.05.2026 | 15:46
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 15:39
Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, իսկ թմրանյութը՝ ամեն մի դպրոց․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 14:50
«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Չարենցավանում են․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 14:43
Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց
17.05.2026 | 14:26
Խաբի Ալոնսոն` «Չելսիի» գլխավոր մարզիչ
17.05.2026 | 13:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
17.05.2026 | 13:51
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
17.05.2026 | 13:23
«Ուժեղ Հայաստանը» նույն ՀՀԿ-ն ա՝ ռեբրենդինգ արած․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 12:40
ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում «Նուբարաշենի» հոգեբուժարանում արձանագրված ինքնասպանության դեպքը
17.05.2026 | 12:28
Էբոլա վիրուսի հազվագյուտ շտամի բռնկում․ ԱՀԿ-ն ահազանգում է
17.05.2026 | 12:21
«Եվրատեսիլ 2026»-ում հաղթել է Բուլղարիան
Բոլորը

Factor.amի հարցազրույցը ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, ռուսաստանցի դիվանագետ Վլադիմիր Կազիմիրովի հետ

Պարո՛ն Կազիմիրով, ի՞նչը հանգեցրեց այս պատերազմին: Նախորդ տարիներին ադրբեջանական կողմը ռազմական գործողություններ ու դիվերսիա էր իրականացնում, բայց այսպիսի մասշտաբային հարձակում չէր եղել:

-Ես լիովին համամիտ եմ Ձեզ հետ։ 26 տարիների ընթացքում, երբ պահվում էր հրադադարը՝ 1994 թվականից հետո, ցավոք, ոչ հազվադեպ եղել են միջադեպեր, բայց դրանք ավելի շատ պետք էին ադրբեջանական կողմին։ Դա այն բանի համար էր, որպեսզի ցուցադրեին իրենց բնակչությանը, թե Բաքվի ղեկավարությունը չի մոռացել 90-ականների պատերազմի անհաջողության մասին և պատրաստվում է ռևանշի։

Ի՞նչ եք կարծում՝ 44-օրյա պատերազմը կարո՞ղ էր այլ կերպ հանգուցալուծվել:

-Ես ռազմական ոլորտի մասնագետ չեմ, այդ պատճառով ինձ համար դժվար է գուշակել, թե ինչ կերպ կարող էր ավարտվել պատերազմը։ Այլ բան ասեմ. պետք է հայց ներկայացնել այն երկրի դեմ, որը սկսել է 2-րդ արցախյան պատերազմը։ Այս առնչությամբ ես, իհարկե, չունեմ որևէ կասկած՝ դա Ադրբեջանի ղեկավարությունն է։ Նրանք դրան պատրաստվում էին ոչ միայն տարիներով, այլ կարելի է ասել՝ տասնամյակներով։ Ես անգամ հիշում եմ մի դեպք, երբ Իլհամ Ալիևը մի զորահանդեսի ժամանակ ասաց՝ պատերազմն ավարտված չէ, այն շարունակվելու է։

Այդ դեպքում ինչո՞ւ Ադրբեջանը, այսպես ասած, չի պատժվել։

-Ինձ էլ է դա հետաքրքրում՝ ինչո՞ւ են լռում այն մասին, թե ով է խախտել այն հրադադարը, որը եղել է 1994 թվականից։ Իմիջիայլոց, պետք է հաշվի առնել, որ 1994-ի մայիսի 12-ի հրադադարն անժամկետ էր։

Ինչ եք կարծում՝ այս փուլում ինչպե՞ս է հնարավոր լուծել Արցախի կարգավիճակի հարցը:

-Իրավիճակը մի փոքր հակասական է. եթե հարցն առնչվում է Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի ճանաչմանը՝ որպես ինքնուրույն պետություն, այդտեղ, իհարկե, որոշ հարցեր առաջանում են։ Հայաստանն ավելի շատ ակնկալում էր, որ ուրիշ երկրներ կճանաչեն ԼՂՀ-ն, բայց ինքը չէր շտապում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Ճիշտ էր դա, թե՝ ոչ, հայերի գործն է։ Բայց այլ գործոններ կան։ Դատեք ինքներդ․ Ադրբեջանն ու Թուրքիան ասում են՝ մեկ ազգ են, երկու պետություն։ Բայց, չգիտես ինչու, թե՛ ադրբեջանցիները, թե՛ թուրքերը չեն կարծում, որ այդ բանաձևը կարող է կիրառելի լինել հայերի դեպքում։ Բայց դա արդեն հայերի գործն է՝ հռչակել Արցախը որպես ինքնուրույն պետությո՞ւն, թե՞ Հայաստանի Հանրապետության մաս։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան