Ոչ մի կանչ չենք մերժել․ «Շտապօգնության» տնօրենն ամփոփեց 2020-ին կատարված աշխատանքը

Լուրեր

10.08.2026 | 10:21
Գազանջատումներ՝ Լոռու և Արարատի մարզի մի շարք հասցեներում
10.08.2026 | 10:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Նիժնեկամսկին․ թիրախը, հավանաբար, «Նիժնեկամսկնեֆտեխիմ» գործարանն է եղել
10.08.2026 | 10:03
4 խաղափուլից հետո երեք հայ շախմատիստ առաջատարների շարքում է. Եվրոպայի Մ20 առաջնություն
10.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 09:48
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.08.2026 | 09:35
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

Երևանի «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանն այսօր լրագրողների հետ զրույցում հերքեց պնդումներն այն մասին, որ 2020 թվականի ընթացքում շտապօգնության ծառայությունը մերժել է քաղաքացիների կանչերը սպասարկել։ Նրա հավաստմամբ՝ որևէ կանչ չի մերժվել։

«Անցյալ տարի մեզ համար բավականին ծանր տարի էր՝ ոչ միայն քովիդով պայմանավորված, այլ նաև պատերազմով։ Կանչեր ընդհանրապես չեն մերժվել, պարզապես միգուցե որոշ կանչեր, որոնք անհետաձգելի չէին, ավելի ուշ են սպասարկվել։ Ինչ վերաբերում է քովիդով պայմանավորված կանչերին, մեզ համար առավել խնդրահարույցն այն էր, որ հիվանդները չէին կարողանում հոսպիտալացվել, այսինքն՝ հիվանդանոցներն այնքան ծանրաբեռնված են եղել, և մեր բրիգադները հաճախ ստիպված էին լինում տանը հիվանդին օգնություն ցուցաբերել։ Այդպիսով, բրիգադը 20 րոպեի փոխարեն կարող էր մեկ հիվանդի տանը գտնվել 2 ժամ։ Խնդիրը զուտ դրանում էր, դրա համար ունենում էինք ուշացումներ։ Բրիգադները այդ ժամանակ 5-ով ավելացան, բայց, միևնույն է, պիկ ժամերին մեքենաների ավելացումը չէր օգնում»,- նշեց Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ 2020 թվականին Երևան քաղաքի շտապօգնության ծառայությունը իրականացրել է 322 հազար 167 կանչ, որը 59 հազար 726 կանչով ավելին է 2019 թվականին սպասարկված կանչերի համեմատ։

«Մանկական կանչերի թիվը 2020 թվականին բավականին պակասել էր՝ 8․071 կանչով պակաս է եղել 2019 թվականի համեմատ։ Ինչպես միշտ՝ շտապօգնության ծառայության կանչերի առաջին տեղում սիրտ-անոթային հիվանդություններն են, այնուհետև սուր շնչառական հիվանդությունները և վնասվածքները»,- նշեց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրենը՝ ընդգծելով, որ այնուամենայնիվ, վնասվածքներով պայմանավորված կանչերը 2020-ին, 2019-ի համեմատ, 4․068-ով նվազել են։

Երևանի շտապօգնության ծառայությունը 2020-ին սուր շնչառական վարակներով պայմանավորված 13․735 կանչ է սպասարկել։ Ինչ վերաբերում է նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված կանչերին, դրանց թիվը 2020-ին կազմել է 15․420։

«Առավելագույնը սպասարկել ենք մայիս ամսին՝ 2․580 կանչ, նվազագույնը՝ օգոստոսին՝ 864 կանչ»,- ամփոփեց Թագուհի Ստեփանյանը։