«Կամո Փիրուզյանի սպանությունը հնարավոր է լիարժեք բացահայտվի». փաստաբանների հայտարարությունը

Լուրեր

09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
Բոլորը

Ալավերդի քաղաքում կատարված սպանության դեպքի մասին հայտրարություն են տարածել սպանվածի իրավահաջորդի ներկայացուցիչները, որում ասվում է. «Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործով իրականացվող նախաքննությանը չվնասելու նկատառումներից ելնելով ներկա պահին զերծ ենք մնում մանրամասն մեկնաբանություններից:

Սակայն անհրաժեշտ ենք համարում փաստել, որ ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու քննչական վարչությունից քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազության միջամտությամբ ՀԿԳ քննության գլխավոր վարչություն տեղափոխվելուց հետո միայն սկսեց նշմարվել գործով օբյեկտիվ, լրիվ ու բազմակողմանի քննություն իրականացնելու միտում: Ցավոք հաճախ չեն լինում դեպքեր, երբ հնարավոր է գոհունակություն արտահայտել իրավապահ մարմինների աշխատանքի արդյունքից: Այս գործով ևս ի սկզբանե ակնհայտ անբավարար էր ոստիկանության կողմից իրականացվող աշխատանքի որակը, որի պարագայում ակնհայտ էր որ հանցագործությունը այդպես էլ լիարժեք չէր բացահայտվելու, հանցակիցների հիմնական մասը, այդ թվում և կազմակերպիչը խուսափելու էին պատասխանատվությունից: Սույն գործով վերջին զարգացումները հիմք են տալիս կարծելու, որ Կամո Փիրուզյանի սպանությունը հնարավոր է լիարժեք բացահայտվի, և որ պատասխանատվությունից չեն խուսափի բոլոր հանցակիցները: Տիրապետելով քրեական գործի նյութերի զգալի մասին, դեպքին նախորդող ու հաջորդող ժամանակահատվածում Ալավերդի քաղաքում ծավալվող իրադարձություններին, կարող ենք փաստել, որ գործով նման զարգացումը հնարավոր էր միայն ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ ԱԱԾ և Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության համագործակցված արհեստավարժ աշխատանքի արդյունքում:
Համոզված ենք նաև, որ Կամո Փիրուզյանի սպանության լիարժեք քննությունը կհանգեցնի Ալավերդի քաղաքում տարիներ շարունակ իրականացվող բռնի հանցագործությունների, այդ թվում սպանությունների դադարեցմանը:

Կամո Փիրուզյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ
Լուսինե Սահակյան
Երվանդ Վարոսյան»: