Սեպտեմբերի վերջին շաբաթ օրը` ազգային փոքրամասնությունների տոն․ հանձնաժողովը կողմ քվեարկեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է շհրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
Բոլորը

ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է սեպտեմբերի վերջին շաբաթ օրը նշել որպես ազգային փոքրամասնությունների օր: «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը հավանություն ստացավ հանձնաժողովի՝ հունվարի 11-ի նիստում:

«Առաջարկում եմ օրենքը լրացնել նոր հոդվածով. Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օր՝ նշվում է սեպտեմբերի վերջին շաբաթ օրը: Ճիշտ է Հայաստանը մոնոէթնիկ պետություն է, սակայն այնուամենայնիվ, ՀՀ-ում ապրում է շուրջ 11 ազգային փոքրամասնություն և Հայաստանի ազգային փոքրամասնությունները տարբեր ժամանակներում տարբեր դերակատարություն են ունեցել ՀՀ-ի կյանքում: Եվ կարծում եմ՝ անհրաժեշտ է, որ ազգային փոքրամասնությունների առանձին օր նշվի Հայաստանում»,-ասաց Բաքոյանը:

Պատգամավորի խոսքով՝ գոյություն ունի ազգային փոքրամասնությունների խորհուրդ, և այդ խորհուրդը աշնան սկզբին ազգային փոքրամասնությունների հետ անպայման որևէ մշակութային տոն է նշում: Եվ խորհրդի հետ քննարկելով է պատգամավորն առաջարկել տոնը նշել սեպտեմբերի վերջին շաբաթ օրը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը նշեց, որ կոնկրետ օր ամրագրելով՝ ավելի պարտավորված կլինեն տարբեր մշակութային միջոցառումների համատեքստում ավելի մեծ ուշադրություն դարձնել հենց ազգային փոքրամասնությունների մշակութային ինքնության ճանաչելիության բարձրացմանը: