Ոստիկանական ուժերի կողմից բերման է ենթարկվել «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը: Այս մասին ասված է «Հայրենիք» կուսակցության տարածած հայտարարության մեջ:

Հայտարարությունում նշվում է, որ մի շարք քաղաքացիներ վաղ առավոտյան փորձել են փակել «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհը՝ խոչընդոտելու համար  Փաշինյանի մուտքն օդակայան, ապա նաև թռիչքը Ռուսաստանի Դաշնություն, որտեղ նախատեսված է հանդիպում Իլհամ Ալիևի հետ։