Կարո Փայլանը պատասխանել է թուրքական իշխանամետ թերթի մեղադրանքներին

Լուրեր

13.10.2026 | 19:15
Վլադիմիր Վարդանյանը՝ «Հրայր Թովմասյան-2» սցենարո՞վ․ ով կընտրվի ՍԴ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 18:56
ՄԻՊ ներկայացուցիչները «Նուբարաշեն» ՔԿՀ են այցելել, առանձնազրույցներ ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ
13.10.2026 | 18:41
ԶՈՒ ԳՇ պետը Հնդկաստանի պատվիրակությանն է ներկայացրել զինված ուժերի կերպափոխման շրջանակում իրականացվող բարեփոխումները
13.10.2026 | 18:25
Ավինյանի նոր աշխատավարձը՝ հին ամսականից ցա՞ծր․ քաղաքապետի վարձատրության հանելուկը
13.10.2026 | 18:19
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սրամ Խաչատրյան փողոցում
13.10.2026 | 18:10
Զինծառայող է վիրավորվել //Կաշառքի գործով ձերբակալություններ, այդ թվում՝ Գյումրիի երաժշտական քոլեջում․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 18:02
Ուկրաինան շարունակում է հետախուզական տեղեկություններ ստանալ ԱՄՆ-ից, սակայն Կիևի վրա հարձակման մասին նախազգուշացում չի եղել
13.10.2026 | 17:54
Ադրբեջանում հիջաբով աշակերտուհիներին և ուսուցիչներին շարունակում են դպրոց չթողնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 17:45
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
13.10.2026 | 17:40
Կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Գյումրու երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
13.10.2026 | 17:34
Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհվեց
13.10.2026 | 17:26
Դատական նիստերից անհարգելի բացակայելու համար երկու դատախազ կարգապահական տույժի է ենթարկվել
13.10.2026 | 17:17
Բաքվում դպրոցի հրկիզման փորձի կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել
13.10.2026 | 17:08
Դժվա՞ր է ապրել Ձեր աշխատավարձով․ հարց Սուրեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:58
Փաշինյանն այցելել է «Մերիդիան»՝ ծանոթանալու COP17-ի նախապատրաստական աշխատանքներին
Բոլորը

Թուրքական «Akşam» իշխանամետ թերթը հունվարի 12-ի համարում «Պատրիարքարանում խափանվել է ԺԴԿ-ի խարդավանքը» հոդվածում մեղադրել էր Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) անդամ Կարո Փայլանին ընտրությունները մանիպուլյացիայի ենթարկելու մեջ: Հոդվածում պնդում է արվել, թե ԺԴԿ-ն Փայլանի միջոցով ցանկանում է «իրենով անել» Կ.Պոլսի հայոց պատրիարքարանը և դրա գործունեությունը մոտեցնել հայկական սփյուռքի քաղաքական գծին: Իշխանական թերթը պնդել է նաև, որ Փայլանն իբրև թե աջակցում է պատրիարքի հավանական թեկնածու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանին, ով հանդիսանում է սփյուռքի սիրելին և Ցեղասպանության ճանաչման հարցի առաջամարտիկներից է:

«ԺԴԿ-ի ստեղծման գործում մեծ դեր խաղացած Կարո Փայլանը և իր թիմը ցանկացել են, ընտրությունները մանիպուլյացիայի ենթարկելով, ազդել դրանց վրա: Քանի որ Փայլանի նպատակն է գործընթացն ուղղորդել այնպես, ինչպես Հայաստանն է ցանկանում»,- գրել է թերթը ավելացնելով, որ Փայլանին չի հաջողվել իրականացնել իր մտադրությունը:

Ի պատասխան թուրքական թերթի զրպարտիչ հոդվածի՝ Փայլանը գրավոր հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Մենք՝ Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչներս երկար ժամանակ է, ինչ սպասում ենք պատրիարքի ընտրություններին: Դրա մասին ասվում է նաև թերթի հոդվածում: Խոչընդոտվող ընտրական գործընթացի ժամ առաջ սկսվելու և կանոններին համապատասխան կազմակերպվելու համար ես, որպես պատգամավոր քայլեր եմ նախաձեռնել: Այդ թեմայով բազմիցս հանդիպել եմ կառավարության անդամների հետ: Թուրքիայի խորհրդարանում տարբեր առիթներով բազմաթիվ անգամ այս թեման օրակարգ եմ բերել: Որպես հայ համայնքի ներկայացուցիչ, պայքարել եմ պատրիարքական ընտրություններ անցկացնելու մեր իրավունքի իրացման համար: Հակառակ այդ հոդվածում նշվածի՝ մինչ այս պահը պատրիարքի թեկնածուներից որևէ մեկին աջակցություն չեմ հայտնել: Համայնքի կողմից հարգանք վայելող, իր պարտականությունները կատարող ցանկացած թեկնածու ընդունելի է ինձ համար, իսկ թե ով կընտրվի պատրիարք, որոշում է հայ համայնքը»:

Հայ պատգամավորը նշել է, որ վերջին շրջանում թուրքական պետությունը կրկին սկսել է հայ համայնքի նկատմամբ կիրառել «հին ավանդույթները՝ «Դրսից ուղղորդվող համայնքի ներսի որոշ «համագործակցողներ», մեր արդար պահանջները մանիպուլյացիայի ենթարկելով, ցանկանում են շփոթության մեջ գցել կառավարությանն ու հասարակությանը»:

Փայլանը հայտարարությունն ավարտել է կոչով.

«Դեմոկրատական կառույցներում սկսված ճգնաժամերը հաղթահարվում են ժողովրդավարական ընտրությունների միջոցով: Մենք, որպես հայ համայնք, հոգևոր և աշխարհիկ դաշտում այս քաոսին վերջ դնելու համար պետք է կենտրոնանաք օրենքով մեր իրավունքը հանդիսացող պատրիարքական ընտրությունների անցկացման վրա: Պետք է ունենանք լավ կառավարվող համայնք: Ես շարունակելու եմ բոլոր հարթակներից հայտարարել, որ դա բխում է նաև Թուրքիայի շահերից: Շարունակելու եմ այս ուղղությամբ ջանք գործադրել: Բոլոր պատկան մարմիններին, բացի իրենց անձնական շահերը հետապնդողներից, հրավիրում ենք միանալ այս ընդհանուր աշխատանքին»: