Ակնկալում ենք որոշակի աշխուժություն շինարարության ոլորտում. վարչապետ

Լուրեր

15.10.2026 | 11:05
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:55
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերսկսի ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները եռօրյա էներգետիկ հրադադարից հետո
15.10.2026 | 10:45
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող Քանդակագործների տնակի աճուրդը
15.10.2026 | 10:30
15 ամիս՝ առանց ՊՎԾ մշտական ղեկավարի․ ինչու է հապաղում Փաշինյանը
15.10.2026 | 10:19
Բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց՝ COP17-ի նախաշեմին. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:14
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի այցը Հայաստան մեկնարկել է
15.10.2026 | 10:09
Ալիևը Բաքվում ընդունել է Իսրայելի նախագահին․ ռազմավարական հարաբերությունների խորացումն է քննարկվել
15.10.2026 | 10:00
Zeyro-ի մեծ վերադարձը․ Խաղի նոր կանոններ՝ անկախ, անխափան և ավելի հզոր
15.10.2026 | 09:45
ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը կառավարությունում է․ օտարման գործընթացի վերջնաժամկետը 2027-ի հոկտեմբերի 1-ն է
15.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ևս կառավարության հերթական նիստը սկսեց հանձնարարականներով, որոնցից մեկը վերաբերում էր շինարարության ոլորտի վարչարարությանը:

«2017 թվականի ընթացքում հատկապես տարվա վերջին շինարարության ոլորտում արձանագրվեց աճ և առաջիկայում ակնկալում ենք այդ տեմպերի ավելացում: Գործարարությամբ զբաղվելու 2018 թվականի զեկույցում անդրադարձ էր կատարվել շինարարական թույլտվությունների տրամադրման ոլորտին և արձանագրվել են որոշակի խնդիրներ»,- նշեց Կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ այդ կապակցությամբ 2017 թվականի նոյեմբերին տրվել էր համապատասխան հանձնարարական:

Միաժամանակ իրականացված ուսումասիրությունների և կառուցապատողների հետ հանդիպումների արդյունքում, ըստ Կարապետյանի, առաջացել է շինարարության ոլորտում առկա վարչարարության՝իրավական ակտերով նախատեսված ընդհանուր պահանջների պարզեցման և հստակեցման անհրաժեշտություն:

«Հաշվի առնելով դա՝ հանձարարում եմ Տարածքային կառավարման և զարգացման նախարարին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, մարզպետներին և առաջարկում եմ Երևանի քաղաքապետին մեկամսյա ժամկետում մշակել շինարարության ոլորտի ամբողջ գործընթացի հստակեցման և իրավասու մարմինների վարչարարության թույլտվությունների, եզրակացությունների տրամադրման կարգերի պարզեցմանը, հայեցողական լիազորությունների հստակեցմանն ուղղված առաջարկությունների փաթեթ և ներկայացնել կառավարության աշխատակազմ»,- հանձնարարեց Կարեն Կարապետյանը:

Բացի այդ, կառավարության ղեկավարը աշխատակազմի ղեկավարին և Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց տասնօրյա ժամկետում կառուցապատողների, ներդրողների մասնակցությամբ կազմակերպել խորհրդակցություն՝ նախապատրաստելով բոլոր շահագրգիռ կառույցներին:

«Այստեղ մենք ակնկալում ենք 2018 թվականին որոշակի աշխուժություն շինարարության ոլորտում: Պետք է մաքսիմալ լսել՝ ինչն է իրենց խանգարում և շատ պարզ մեխանիզմ դնել, որը տարբեր մեկնաբանությունների ճիշտ տեղիք տա»,- եզրափակեց վարչապետը: