4 արծաթե և 1 բրոնզե մեդալ Մեգապոլիսների 5-րդ միջազգային առարկայական օլիմպիադայից. ԿԳՄՍՆ

Լուրեր

14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրաստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
Բոլորը

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում տեղի է ունեցել Մեգապոլիսների 5-րդ միջազգային օլիմպիադան, որը, Covid-19 համավարակով պայմանավորված, կայացել է առցանց ձևաչափով: Օլիմպիադան անցկացվել է «Մաթեմատիկա»,  «Ինֆորմատիկա», «Ֆիզիկա» և «Քիմիա» առարկաներից:

Երևանի թիմը հերթական անգամ գրանցել է բարձր արդյունքներ. անհատական մրցույթում մեր դպրոցականները նվաճել են  4 արծաթե, 1 բրոնզե մեդալ, թիմային հաշվարկում արժանացել 2-րդ կարգի գավաթի, իսկ բլից-տուրում ստացել են խրախուսական գավաթ:

Երևանի թիմը ներկայացրել են Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի  (5 աշակերտ), «Քվանտ» վարժարանի (2 աշակերտ)  և «Հերացի» ավագ դպրոցի (1 աշակերտ) սաները:

Մեգապոլիսների առցանց օլիմպիադային մասնակցել է 31 խոշոր քաղաքի 224 աշակերտ: Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի աշակերտներ Մհեր Կարագուլյանը («Մաթեմատիկա»), Արտաշես Գյոլեցյանը («Ֆիզիկա»), Էմիլ Կոստանյանը («Ինֆորմատիկա») և «Քվանտ» վարժարանի սան Ալեքսանդր Աբելյանը («Ինֆորմատիկա») նվաճել են արծաթե մեդալ: «Քվանտ» վարժարանի աշակերտ Լեոնիդ Ասատրյանն էլ «Ինֆորմատիկա» առարկայից արժանացել է բրոնզե մեդալի:

Տեղեկացնենք, որ մինչ միջազգային ստուգատեսն օլիմպիադան, ըստ առարկաների, անցկացվել է նաև Երևանում. մաթեմատիկայի օլիմպիադան տեղի է ունեցել Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետում (ղեկավար՝ Գ․ Ասատրյան), ֆիզիկայի օլիմպիադան՝ Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում  (ղեկավար՝ Բ․ Կուրղինյան), ինֆորմատիկան՝ «Քվանտ» վարժարանում (ղեկավար՝ Ա․ Անդրեասյան),  քիմիան՝ Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետում (ղեկավար՝ Ա․ Դավինյան)։ Օլիմպիադայի կազմակերպումը համակարգել է Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցից ՏՏ կոորդինատոր-պատասխանատու Դավիթ Մինասյանը:

Հիշեցնենք, որ Երևանի թիմը 2019 թ.-ին նույն օլիմպիադայում արժանացել էր 4 արծաթե և 3 բրոնզե մեդալի, իսկ թիմային հաշվարկում նվաճել 3-րդ կարգի գավաթը։

Մեգապոլիսների օլիմպիադայից 2018 թվականին մեր աշակերտները վերադարձել էին 3 արծաթե, 5 բրոնզե մեդալով, իսկ թիմային հաշվարկում արժանացել 2-րդ կարգի գավաթի։