ՊԵԿ-ը պարզեցրել է վարչարարության ընթացակարգերը. օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանը

Լուրեր

08.06.2026 | 17:29
ՀՀ նախագահը շնորհավորել է ՔՊ-ին և խորհրդարան անցած ուժերին
08.06.2026 | 17:24
Հայաստանի շնորհապետական կուսակցությունը ընտրությունները ոչ լեգիտիմ է համարում
08.06.2026 | 17:17
Արտաքին ճնշումները մեծ ազդեցություն ունեցան ընտրողների վրա․ Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 17:15
«Բոլորին դեմ եմ»-ը ընտրությունների արդյունքները արդար և թափանցիկ չի համարում
08.06.2026 | 17:13
ՌԴ-ն ուզում էր կիրառել բոլոր գործիքները ՀՀ-ն իր ազդեցության գոտում պահելու․ պորտուգալացի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 17:10
ԲՀԿ-ն ասուլիս է հրավիրել. ՈւՂԻՂ
08.06.2026 | 17:07
«Ռեալը» երկու տրանսֆեր է իրականացրել․ աղբյուր
08.06.2026 | 17:05
Խուզարկությամբ հայտնաբերվել է Տաշիր համայնքի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
08.06.2026 | 16:58
Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՔՊ-ի հաղթանակի առիթով
08.06.2026 | 16:50
Գագիկ Ծառուկյանը Հանրայինից 6 մլն դրամ է պահանջում՝ մայիսի 24-ի ռեպորտաժի համար
08.06.2026 | 16:44
Փաշինյանը հաղթեց․ տարածաշրջանի ապագան դեռ գրվելու փուլում է․ Դոնալդ Տուսկ
08.06.2026 | 16:40
Զախարովան հայտարարել է, թե Հայաստանում ընտրություններն անցկացվել են «ընդդիմության նկատմամբ ճնշումների ու Արևմուտքի միջամտության պայմաններում»
08.06.2026 | 16:33
Թրամփն Իսրայելին ու Իրանին «կրակոցներն անհապաղ դադարեցնելու» կոչ է արել
08.06.2026 | 16:27
ԲՀԿ-ն վերահաշվարկ է սկսել․ պնդում է՝ կան անհամապատասխանություններ արձանագրությունների և ԿԸՀ-ում նշված տվյալների միջև
08.06.2026 | 16:24
Փաշինյանը հատուկ հետաքրքրվել է` Օսիպյանի քրգործը հո իր հետ ունեցած կոնֆլիկտի հետ կապված չի. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեն, իրականացված օրենսդրական փոփոխությունների շրջանակում, շարունակում է ակտիվ քայլեր ձեռնարկել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման համար։ ՀՀ կառավարության 2020թ․ հուլիսի 2-ի թիվ N1130-Ն որոշմամբ ներդրվել է մաքսային մարմինների կողմից ապրանքների բացթողման ժամանակահատվածի հաշվառման համակարգը: Արդյունքում՝ սահմանվել են արտաքին տնտեսական գործունեության մեջ ներգրավված տնտեսավարող սուբյեկտների առանձին գործողությունների (ծախսատարության, ժամանակատարության, մաքսային մարմիններին ներկայացվող փաստաթղթերի քանակ) հաշվառման որոշակի մեխանիզմներ:

Փոփոխությունը ենթադրում է նաև էլեկտրոնային համակարգով հայտարա¬րատուներին համապատասխան հարցաթերթերի ուղարկման և տեղեկատվության ամփոփման ու հրապարակման կարգավորումներ։

Մաքսային մարմինների կողմից ապրանքների բացթողման ժամանակահատվածի հաշվառման համակարգը հնարավորություն կտա համապատասխան վիճակագրության վարման միջոցով ապահովել ապրանքների բացթողմանն ուղղված մաքսային գործառնություններին առնչվող վարչարարության պարզեցումը:
Օրենսդրական երկրորդ կարևոր փոփոխությունը նպատակ ունի մեծացնել Հայաստանի Հանրապետության տարանցման պոտենցիալը։ ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 30-ի թիվ 1255-Ն որոշմամբ պարզեցվում են Հայաստանի Հանրապետության տարածքում սկսվող և ավարտվող մաքսային տարանցման շրջանակներում գործառ¬նություն¬ները։ Մասնավորապես՝ պարզեց¬ված գործառնություններին (մաքսատուրքի, հարկերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովման չտրամադրում, ուղեկցող փաստաթղթերը որպես տարանցման հայտարարագիր կիրառելու) առնչվող դրույթները տարածվում են նաև ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև մեկնման վայրի մաքսային մարմին և ներքին մաքսային մարմնից մինչև մեկնման մաքսային մարմին փոխադրման դեպքերի վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։