Ադրբեջանում շարունակում են թաքցնել իրական կորուստները․ երկրում «Անհայտ զինվորի» գերեզմաններ են հայտնվել

Լուրեր

17.09.2026 | 15:40
«Չելսիի» ղեկավարը վաճառել է ակումբում իր մասնաբաժինը
17.09.2026 | 15:28
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
17.09.2026 | 15:19
ՌԴ-ն Սև ծովում հարվածել է Տանզանիայի դրոշի ներքո նավարկող նավին․ նավապետը զոհվել է
17.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին // Գերմանիան ՀՀ ՊՆ-ին ձնագնացներ է նվիրել․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 15:07
Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ
17.09.2026 | 15:02
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ-ում ՌԴ ներդրումներով ընկերությունների նկատմամբ, իբր, «ռեյդերային զավթում» է իրականացվում
17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
17.09.2026 | 14:49
Տեղեկություն Կիպրոս – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
17.09.2026 | 14:40
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Զելենսկին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել
17.09.2026 | 14:33
ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին
17.09.2026 | 14:24
Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, թե Բաքուն կարող է Հայաստանի տարածքում հուշարձաններ «վերականգնել»
17.09.2026 | 14:15
Արման Ծառուկյան. «Ռուֆիին հաղթելու դեպքում կանցկացնեմ չեմպիոնական մենամարտ»
17.09.2026 | 14:15
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 14:10
ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել մահացած զինծառայողի գործով
17.09.2026 | 14:07
Մի աղջիկ գրել է՝ ուզում է հաջորդ դաշնակցականներից լինել Քրիստինե Վարդանյանից հետո, ապրեք Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանում հայտնվել են Արցախյան այս պատերազմում զոհվածների՝ «Անհայտ զինվոր» գրությամբ գերեզմաններ։ Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում տարածված լուսանկարներից երևում է, որ «Շեհիդների պուրակում» անանուն զինվորի գերեզմաններ կան։ Նշվում է, որ հավանական է՝ դրանք եղբայրական գերեզմաններ են։

Բացառված չէ, որ Ադրբեջանի իշխանություններն այսպես փորձում են թաքցնել մարդուժի իրենց կորուստների իրական թիվը։

Նշենք, որ ի սկզբանե Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց, որ Արցախյան այս պատերազմում ունեն 2․783 զոհ, 100 անհետ կորած, հոսպիտալում էլ բուժվում է 1․245 վիրավոր։ Դեկտեմբերի 21-ին էլ Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել էր զոհված 2․802 զինծառայողի անուններն ու տվյալները, որոնք հուղարկավորվել են։ Բացի այդ՝ հաղորդվեց, որ աշխատանքներ են տարվում անհետ կորած 40 զինծառայողների որոնման ու 60-ի իդենտիֆիկացման ուղղությամբ։

Ստացվում է, որ հուղարկավորված 2․802-ի տվյալները հայտնի են, իսկ «Անհայտ զինվոր» գրությամբ գերեզմաններն այդ հաշվարկից դուրս են։

Նշենք, որ հայկական կողմի տվյալներով ու տարբեր փորձագետների կարծիքով՝ ադրբեջանական կողմի կորուստները մի քանի անգամ ավելի մեծ են պաշտոնապես ներկայացվածից։

Էմմա Չոբանյան