Չավուշօղլուն մտադիր է Լավրովի հետ քննարկել Ադրբեջանի սահմանների անվտանգությունը. ՏԱՍՍ

Լուրեր

12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է շհրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
Բոլորը

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր հայտարարել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ Ադրբեջանի սահմանների անվտանգության հարցը քննարկելու մտադրության մասին, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք Ռուսաստանի հետ համագործակցում ենք տարբեր ոլորտներում, անգամ եթե մեր հայացքները ինչ-որ հարցերի շուրջ չեն համընկնում։ Մենք տարբեր տեսակետներ ունենք Սիրիայում, սակայն մեր համագործակցությունը, որը սկսվեց շնորհիվ աստանյան գործընթացի, շարունակվում է։ Լիբիայում ևս տարբեր կողմերում ենք, սակայն մենք բարձր մակարդակով ձեզ հետ կիսվեցինք Ռուսաստանի հետ մեր աշխատանքով, որը կշարունակվի մինչև հարատև խաղաղության հաստատումը։ Մենք նաև կքննարկենք Ադրբեջանի ու Հայաստանի հարցը։ Անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանի սահմանների անվտանգությունն ապահովվի միջազգային իրավունքի շրջանակներում։ Այս հարցում մենք քայլեր կձեռնարկենք, որոնք անհրաժեշտ կլինեն ձեռնարկել»,- Անկարայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։

Ինչպես ավելի վաղ հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ից, Չավուշօղլուն դեկտեմբերի 29-ին կայցելի Սոչի ՝ մասնակցելու Ռազմավարական պլանավորման համատեղ խմբի ութերորդ հանդիպմանը, որը գործում է ռուս-թուրքական բարձր մակարդակով համագործակցության խորհրդի շրջանակներում:

Տաթև Ֆռանգյան