Արցախում կներդրվի բուժաշխատողների շարունակական մասնագիտական կրթության ծրագիրը

Լուրեր

04.08.2026 | 11:18
Ճի՞շտ է, որ ձեր ամուսինն իր Range Rover-ի գույքահարկը չվճարելու համար իրեն կեղծ սնանկության է տարել. Գարիկ Սարգսյանը` Աննա Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:12
Երբ տարածքային պահանջները բացառվեն ՀՀ Սահմանադրությունից, Ադրբեջանը վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում խնդիր չի տեսնի․ Հաջիև
04.08.2026 | 11:00
Քննվում է «Առինջ մոլ»-ի կողմից 492 մլն դրամից ավելի հարկ չվճարելու դեպքը․ ՔԿ
04.08.2026 | 10:53
Մերձմոսկվայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել․ Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստ է հրդեհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 10:45
Իսլամ Մախաչևն արձագանքել է կարիերան ավարտելու մասին լուրերին
04.08.2026 | 10:40
Ոստիկանների առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՆԳՆ-ն 7 հաղորդում է ներկայացրել
04.08.2026 | 10:31
Ավարտվել է Գող Բջե մականունով հայտնի Վարդան Հարությանին առնչվող գործի նախաքննությունը․ ՔԿ
04.08.2026 | 10:23
«Մուլտի Տրանսպորտի» կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրական շահառուն կալանավորվել է
04.08.2026 | 10:16
Մոսկվան հայտարարել է, թե նոյեմբերին կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու հարցը
04.08.2026 | 10:00
Շարունակվում է Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցի քննարկումը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
Բոլորը

Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի և Արցախի առողջապահության նախարարները քննարկել են Հայաստանի առողջապահության ոլորտում իրականացվող առանձին ծրագրեր Արցախում ներդնելու և այդ ուղղությամբ համատեղ քայլեր իրականացնելու հարցերը: Նշված ծրագրերից մեկն էլ բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) և շարունակական մասնագիտական կրթության կազմակերպումն է։

Բժշկության առանձնահատկությունները և մարդկանց կյանքի ու առողջության հանդեպ բուժաշխատողների մեծ պատասխանատվությունը պարտադրում են մասնագիտական ամբողջ գործունեության ընթացքում շարունակաբար ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ:

Մեր երկրում այդ գործընթացն իրականացնելու համար իրավական հիմք է ապահովվել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում 2016թ. մայիսի 4-ին ուժի մեջ մտած փոփոխություններով։ Համաձայն դրանց մասնագիտական գործունեության իրավունք ձեռք բերելու համար ավագ և միջին բուժաշխատողները պետք է հավաստագրվեն:

Շարունակական մասնագիտական զարգացումը (ՇՄԶ) բազմատարր գործընթաց է և ներառում է տարբեր եղանակներով տեսական ու գործնական գիտելիքների, հմտությունների զարգացում։

Հավաստագրման և կրեդիտավորման գործընթացներն իրականացնելու նպատակով ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի կազմում ստեղծվել է Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոն, կրեդիտավորվել բժշկագիտության ամենատարբեր ոլորտներին վերաբերող 359 գիտակրթական միջոցառում։ Դրանք հիմնականում կազմակերպվել են մասնագիտական ասոցիացիաների կողմից։ Կրեդիտավորվում են նաև հրավիրյալ բժիշկների կողմից անցկացվող տեսական և գործնական դասընթացները: Արդյունքում` ընթացիկ տարում Հայաստանի Հանրապետության հազարավոր բուժաշխատողներ հնարավորություն են ունեցել հավաքելու շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտներ, որոնք հետագայում հիմք են հանդիսանալու նրանց մասնագիտական գործունեության հավաստագրման համար։

Շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիրը մասնագիտական գործունեության, ապա նաև գործունեությունը շարունակելու իրավունք է, որը տրամադրվելու է 5 տարի ժամկետով: Այն կտրվի ՇՄԶ կրեդիտներ հավաքելու և վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունենալու դեպքում: Ընդ որում, վերջին 5 տարում առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ չունենալու կամ նշված շրջափուլում ՇՄԶ կրեդիտների նվազագույն քանակը (ավագ բուժաշխատողներ՝ 220, դեղագետներ՝ 160, միջին բուժաշխատողներ՝ 140, դեղագործներ՝ 100), չհավաքելու դեպքում կտրվի վերապահումով հավաստագիր, որը բուժաշխատողներին թույլ կտա մասնագիտական գործունեություն իրականացնել միայն հսկողության ներքո:

2017 թվականից գործընթացն առավել համահունչ է դարձել միջազգայնորեն ընդունված չափանիշներին։ Շարունակական մասնագիտական զարգացման միջոցառումների և էլեկտրոնային ուսուցողական նյութերի կրեդիտավորմանը ներկայացվող պահանջները համապատասխանեցվել են Շարունակական մասնագիտական զարգացման եվրոպական հավատարմագրման խորհրդի կողմից ընդունված չափանիշներին։

Այս համակարգի ներդրման նպատակը ոչ միայն բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացումն է, այլև բժշկական օգնության և սպասարկման որակի ապահովումն ու բարելավումը։