«Հայրենիքի փրկության շարժման» նստացույցը Երևանի Հանրապետության հրապարակում շարունակվում է
Քաղաքականություն
26.12.2020 | 18:31Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Հայրենիքի փրկության շարժման» նստացույցը Երևանի Հանրապետության հրապարակում շարունակվում է. այս մասին հայտնում է «Հայրենիքի փրկության շարժում»-ի Ֆեյսբուքի էջը:
«Չնայած եղանակային ոչ բարենպաստ պայմաններին և ջերմաստիճանի անկմանը՝ Հանրապետության հրապարակում շարունակվում է «Հայրենիքի_փրկության_շարժման» նստացույցը: Հրապարակն ակտիվ էր թե՛ գիշերը, թե՛ այսօր»,- ասված է հաղորդագրության մեջ։