Ռուս մարտիկները ծեծկռտուքի են բռնվել Մոսկվայում կայացած մրցաշարի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանցի MMA մարտիկներ Վլադիմիր Մինեևը և Մագոմեդ Իսմայիլովը ծեծկռտուքի են բռնվել AMC Fight Nights Global Winter Cup մրցաշարում, որը տեղի է ունեցել հինգշաբթի օրը Մոսկվայում. գրում է armsport-ը:
Դեպքը տեղի է ունեցել Նուրուլուլո Ալիևի ու Ալեքսանդր Գրեբնեւի մարտիցհետո: Վերջինիս հետ հարցազրույցի ընթացքում Մինեևը մտել է ռինգ և կանչել Իսմայիլովին: Նա ևս ներս մտավ ու հարվածեց Մինեևին:
Սկսվեց զանգվածային քաշքշուկը, որին միջամտեց ոստիկանությունը: